15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երազանքի մասին պատմել էր Սերժ Սարգսյանին. Հայոց աշխարհ

      Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 միլիոն դրամ: Այս մասին  “Հայոց աշխարհ”-ին տեղեկացրել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:  “Թանգարանի հիմնանորոգումը նախատեսված է իրականացնել 9 ամսվա ընթացքում: Մայիսի 5-ից սկսվել են թանգարանի շենքի հիմքերի ամրացման աշխատանքները, քանի որ կառուցվելու է չորրորդ հարկ”,- հայտնել է տնօրենը: Շենքի հիմնանորոգման […]

Արարատի մարզպետը կորցնելու բան չունի. Հրապարակ

Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: ““Էդ ո՞ւր էդպես` առանց Սուրիկ”,- հարցրինք նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին:  “Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում էր եղել, որ քո տան վրա զինված […]

Միակ այլընտրանքային Էլինարը. 168 ժամ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Լեւոն Զուրաբյանի այն մեղադրանքին, որ չնայած 7 տոկոս տնտեսական աճին՝ երկրում առկա է 10 տոկոսանոց արտագաղթ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց., որ պետք չէ ձեռքերը լվանալ, քաշվել ղրաղ ու ասել, որ կապ չունեք արտագաղթի հետ։ Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա, հեռանում է Այս մասին հիշեցնում է “168 ժամ”-ն ու […]

Հազվագյուտ ազգանունով ոստիկանապետը. Հայկական ժամանակ

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտված մի հանցագործության մասին, ըստ որի, “Հայբիզնեսբանկի” աշխատակցուհիներից մեկը կեղծ փաստաթղթերով խոշոր գումարներ է յուրացրել բանկից: Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը: Գործն այդ ժամանակ քննում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ապա այն տեղափոխվեց Երեւանի կենտրոնի ոստիկանություն, իսկ այժմ քննում է ՀՀ Ազգային անվտանգության […]

Հոգնատանջ ՀՀԿ-ն ուժ է հավաքում. Հրապարակ

 Մեկ տարվա ընթացքում 3 ընտրությունները հաղթական ավարտած, հոգնատանջ ՀՀԿ-ն, Տարոնին ինաուգուրացնելուց հետո, մտածում է ուժ հավաքելու, աշնանը կադրային “բարեփոխումներ” իրականացնելու մասին: Իսկ մինչ այդ` բուժման ու հանգստի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը եւ նշում, որ  այս օրերին Սերժ Սարգսյանը բժշկական հետազոտություններ էր անցնում “Նաիրի” բժշկական կենտրոնում, որից հետո պետք է մեկներ կարճատեւ արձակուրդի` արտասահմանում բուժումը […]

Ինչու են ի հայտ եկել Սուրիկ Խաչատրյանի հին մեղքերը. Ժամանակ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։ Թեմային անդրադառնում է “Ժամանակ”-ն ու ենթադրում, որ սա  նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ձգել այդ հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի  պաշտոնակատար Արա Դոլունցը։ Ըստ թերթի, Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում եւ հույս ունի նախաքննության ավարտից եւ իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն […]

Արտագաղթը՝ ըստ Թոխմախի Մհերի. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ Ինքնիշխանություն”-ն է անդրադարձել  հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի արտագաղթի հայտարարությանը:  Պատագամավորը մասնավորապես ասել էր. “Հո չեն գնում ընդեղ նախարար կամ վարչության պետ աշխատում, գնում են բանվորության: Մնացեք, ստեղ արեք էդ բանվորությունը, ավելի ձեռ կտա ձեզ”:   Փաստորեն, Մհեր Սեդրակյանի կարծիքով, արտագնա աշխատանքի մեկնողներն ապուշներ են. չեն հասկանում, որ Հայաստանում բանվորություն անելն ավելի ձեռնտու է, դրա […]

“Միցուբիշի” չլինի, չեն հովանա. Հայկական ժամանակ

Վերջերս ԱԺ աշխատակազմը խորհրդարանի համար պատվիրել է 5 հատ օդորակիչ, 3 միլիոն 557 հազար 500 դրամ ընդհանուր արժեքով: ԱԺ-ից պատվիրվել էր, որ օդորակիչը պետք է լինի ոչ ավել, ոչ պակաս` քան Mitsubishi Electric: Ոլորտի մասնագետները  “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հավաստիացրին, որ նման որակ ապահովող, նույնիսկ մեկ մակերեսի` 60 քմ-ի օդափոխման համար նախատեսված, ասենք “Էլ Ջի” […]

Ռուսաստանը պահանջում է մերոնցից. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարության եւ ռուսական “Իտեռա” ընկերության միջեւ “Նաիրիտի” շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են։ Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրջ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմը պահանջում է զրոյացնել “Նաիրիտի” պարտքերը եւ որպես որեւէ պարտավորությամբ չծանրաբեռնված ընկերություն վաճառել իրենց։ Հայկական կողմին, սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ։ Խնդիրն այն […]

Ովքե՞ր են բանակի բինգո-միջնորդները. Ժամանակ

2013-ի գարնանային զորակոչը երեկ մեկնարկեց. մոտ 180-200 նորակոչիկ ստացավ պատվաստում եւ բժշկական քննություն անցավ: Թեմային անդրադառնում է  “Ժամանակ” թերթը: ՀՀ Զինված ուժերի գլխավոր թերապեւտ, գնդապետ Գայանե Ղուկասյանը թերթին հայտնեց, որ զինակոչիկների մոտ ամենաշատ հանդիպող խնդիրը ջերմային հակազդեցությունն է նախքան պատվաստումը եւ դրանից հետո: ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Լեւոն Մնացականյանը չժխտեց, որ այսօր կան անձինք, ովքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի