07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Միակ այլընտրանքային Էլինարը. 168 ժամ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Լեւոն Զուրաբյանի այն մեղադրանքին, որ չնայած 7 տոկոս տնտեսական աճին՝ երկրում առկա է 10 տոկոսանոց արտագաղթ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց., որ պետք չէ ձեռքերը լվանալ, քաշվել ղրաղ ու ասել, որ կապ չունեք արտագաղթի հետ։ Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա, հեռանում է

Այս մասին հիշեցնում է “168 ժամ”-ն ու նշում, որ մինչեւ վերջերս որպես իշխանությանը այլընտրանք հանդես էր գալիս “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը։ Մինչդեռ Տիգրան Սարգսյանը երեկ բացահայտ հայտարարեց, որ իշխանությանն այլընտրանք չկա, եւ ԲՀԿ որեւէ անդամ չհակադարձեց նրան։

 Իսկ դա տեղի չունեցավ մի պարզ պատճառով. ԲՀԿ-ն դադարեցրել է նույնիսկ ձեւական իմաստով իր այլընտրանքային կարգավիճակը, եւ Տիգրան Սարգսյանն ընդամենն արձանագրում է  այդ իրողությունը։

Թեկուզ անորոշ, բայց սպասում կար, որ ԲՀԿ պատգամավորները իրենց հարցերով “բզկտեին” վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան հիշեցնելով օֆշորային բացահայտումների մասին, եւ պարզաբանումներ պահանջեին։ Բայց ԲՀԿ 36 հոգանոց խմբակցությունից հարց տալու համար գանցվել էր միայն Էլինար Վարդանյանը։

Նա իսկապես չափազանց ընդդիմադիր եւ  սուր հարց ուղղեց կառավարությանը՝ հարցնելով, թե արդյոք սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարին աշխատանքից հեռացման ժամանակ չեն խախտվել Քաղծառայության մասին օրենքով նախատեսված ընթացակարգերը։ Իսկապես հասարակական ամենամեծ հնչեղություն ունեցող եւ հայ հանրությանն այս օրերին ամենաշատը տանջողը հենց այս հարցն է..

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ