16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շատ քիչ է պատահում, որ Սերժ Սարգսյանն այսքան “անկեղծ” լինի. Իրատես de facto

Շատ քիչ է պատահում, որ Սերժ Սարգսյանն այսքան “անկեղծ” լինի: Այո, խոսքը նախորդ օրը ԱԱԽ նիստում նրա հնչեցրած` “տարածաշրջանում երեք-չորս տարի հետո տեղի կունենան վերադասավորություններ” մտքի մասին է:

Հասկանալի է, ակնարկն առաջին հերթին Թուրքիային ու Ադրբեջանին է վերաբերում, բայց քանի որ սիրիական զարգացումները հասել են իրենց “ապոգեյին”, իսկ Իրանում հունիսի 14-ին ընտրություններ են, թուրքական պայթյունն էլ իր հերթին “հղի” է քրդական պետության ստեղծման ամերիկյան երազանքով, ստացվում է, որ, իսկապես, տարածաշրջանը “ձեւ չունի” չվերադասավորվելու:

Այնուհանդերձ, դանդա՜ղ (ախր շա՜տ շատ` անսահմանության հասնող), “դանդաղ շտապող” Սերժ Սարգսյանը, որը գրեթե կանգ է արձանագրել հասարակությանն ահավոր հուզող` Սյունիքի մարզպետի հարցում, ուր, ի դեպ, առաջացել է դասական “ֆիլմին” բնորոշ վիճակ, երբ ողջ հասարակությունը կանգնել-բացականչում է` “ну говори же”, ասպարեզ է նետում բավականին ուշագրավ այս միտքը: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ էլ նույն Սերժ Սարգսյանը դիպված էր ունեցել “մարգարեանալու”` Թուրքիայում այսօր տեղի ունեցողի հաշվով: 

Փորձենք հասկանալ` նախորդ օրը հնչած մի՞տքը վասն որու էր:
ա) Առաջիկայում սպասվում է Ալիեւ-Սարգսյան հանդիպում: Ըստ ամենայնի` Զալցբուրգում: Հետաքրքիր է, որ այս անգամ հակամարտող երկրների միջեւ կամուջներ ձգելու գործը արաբական աշխարհի “փորոտիքը” խառնող, անչափ ամուր նյարդեր եւ ուսեր ունեցող Միացյալ Նահանգներն է ստաձնել: Ինչո՞ւ: 

Շատ պարզ. Արեւմուտքը փորձում է սառեցված գործընթացն էլ ավելի սառեցնել, իսկ եթե ավելի ստույգ, ապա` վերցնել իր վերահսկողութան տակ, ինչպես ժամանակին փորձում էր անել Ռուսաստանը, ավելի ստույգ` նախագահ Մեդվեդեւը: Եվ ի՞նչ:

Այս մի փորձառությունը եւ՞ս կունենա անփառունակ ավարտ, ինչպես Մեդվեդեւինը, ինչպես բոլոր այս կարգի նախաձեռությունները, որոնք տարփողում էին, որ ահա եւ` վերջ, ստատուս քվոն փոխվում է Ղարաբաղի հարցում, “զի պատուհան է բացվել”, եւ այսպիսի այլ զիզիբիզիություններ: 

Անշուշտ: Իսկ ի՞նչ կմնա տակը: Կմնա այն, որ ԱՄՆ-ը իր մոդերատորությամբ կփորձի թույլ չտալ, որ հակամարտության սառեցումը փոխարինվի տաքացմամբ, ու Թուրքիան չբացառենք` մի քիչ էլ` Ռուսաստանը` իսրայելա-լիբանանա-սիրիա-իրանա-թուրքական զարգացումների, “գարունների” ֆոնին, տաքանա, ընդարձակվի-պայթի` նոր անկանխատեսելի իրավիճակի առաջ կանգնեցնելով տարածաշրջանը` խառնելով Արեւմուտքի հաշվարկների “փորոտիքը”:

բ) Հասկանալի է, որքան էլ Նալբանդյանն ու Մամեդյարովը Քերիին զուգահեռ հանդիպում են նաեւ Լավրովի հետ, այնուհանդերձ, Ռուսաստանին հաստատապես դուր չի գալիս ամերիկյան այս ակտիվությունը ղարաբաղյան հարցում, այդ թվում եւ` հակամարտող երկրների հանդիպման առիթով:

Այդ իսկ պատճառով էլ, Սուրեն Խաչատրյանին մի կողմ դրած ու մոռացած Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԱԽ-ում նախ` տեղեկատվական հուժկու պայքար է սկսում էն “քյորփի”` բռնակալ, ոչ մի ազատ բանից չհասկացող Ալիեւի դեմ, ապա` կանխատեսում նրա ու յուր` Լուկաշենկոյից սիրված, Սաակաշվիլուց կմճտված տիկնոջ` Մեհրիբանի համար մեծ մայրամուտ` իսալամական աշխարհի “ցար ի բոգերի” անկման ֆոնին, ուր, ըստ ամենայնի, Հայաստանը, որպես քրիստոնեական բուֆեր, տարածաշրջանային կամուրջ, ահագին հեռանկարային է:

Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը հանգստացնում է մեր “նապարնիկ”, անհանգստացած Ռուսաստանին, թե դարդ մի անիլ, մեկ է` էդ հանդիպումից բան դուրս չի գա, ոչ միայն, որ Ալիեւը գնում է ընտրությունների ու արաբականորեն գարունացվելու, այլ որ` տարածաշրջանային ապագա վերադասավորություններում եւս Հայաստանը կա ու դեռ կմնա թանկագին Ռուսաստանի ամենասիրելի գործընկերը, ստրատեգիական “պարտնյորը”… հենակետը:
Է՛ս է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ