Սեֆիլյանը խլում է դաշնակցականների հացը. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, արդեն մի քանի ամիս է, ինչ սփյուռքում գործում է “Ռենեսանս Արմենիա” համահայկական կառույցը, որի ստեղծման ջատագովներից է Նախախորհրդարանի ներկայացուցիչ, Շուշիի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Կառույցը փորձում է նորովի համակարգել աշխատանքը սփյուռքի հետ, նոր բջիջներ ստեղծել այնտեղ` խլելով թե Հրանուշ Հակոբյանի, թե Դաշնակցության “հացը”:
Թերթի տեղեկություններով, ՀՅԴ-ին եւ ընկեր Հրանտին այդ “քայլն” ամենեւին էլ դուր չի եկել: Իսկ Հրանուշ Հակոբյանի եւ նրա կառույցի առումով “Ռենեսանս Արմենիան” ուղղակի “արտաքին” մեծ վտանգ է ներկայացնում, որովհետեւ Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ կառույցի ներկայացուցիչներն անպայման ներկա պետք է լինեն ու հնչեցնեն սուր հարցեր, բարձրաձայնեն իրենց մտահոգությունները հայաստանյան ներքաղաքական եւ արտաքաղաքական հարցերի շուրջ, հայտնեն իրենց տեսակետը, ասել է թե՝ միտինգ անեն իրենք ներսում, կառույցի մյուս մասնակիցները` դրսում:
Մանրամասները այսօրվա համարում: