Սերժ Սարգսյանին ինչ պետք էր` ստացավ. Առավոտ
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ պաշտոնական թվերի` 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում էր “հաղթող” թեկնածու, իսկ այժմ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի գնահատականներով, Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում էր “ոչ մրցակցային” թեկնածու:
“Նախ դա այդպես չէ :Ես վստահ չեմ, որ Րաֆֆին հավաքել է այդքան ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան էր հավաքել : Բայց այն ժամանակ այլ խնդիր էր լուծվում, հիմա` այլ:
Այն ժամանակ բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ կային, այդ թվում նաեւ ընդդիմադիր ներկայացող Արթուր Բաղդասարյանը:
Այսինքն` այն ժամանակ մրցակցություն կար, եւ Սերժ Սարգսյանը վտանգ չէր տեսնում: Այս դեպքում նրան միայն պետք է ֆոն եւ ակտիվություն: Ստացավ”,-թերթի հետ զրույցում ասել է Լյուդմիլա Սարգսյանը: