18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

“Արմավիայի” փոխարեն մի քանիսը կլինեն. Ժամանակ

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկ “Ժամանակին” տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ռազմավարությունը։ Նրա փոխանցմամբ՝ սնանկացած “Արմավիայի” փոխարեն շուտով հայկական ավիաընկերություններ կսկսեն գործել ՀՀ ավիացիայի շուկայում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ օրեր առաջ “Արմավիան” առողջացման ծրագիր էր ներկայացրել, ապա Ա. Մովսիսյանը թերթին ասաց, որ այդպիսի ծրագիր չի լինելու։ […]

Կառավարությունը չի գտնում սուբսիդիան. Հայկական ժամանակ

Առաջիկա ուրբաթ օրը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է եւ ըստ ամենայնի որոշում կկայացվի ներքին սպառման գազի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Թեմային անդարդառնում է  “Հայկական ժամանակ”-ն ու հիշեցնում, որ  որպես գազի նոր սակագին առաջարկվում է հազար խմ-ի դիմաց 156 հազար դրամ, ավելի քանի 10 հազար խմ սպառողների համար՝ 277 […]

Չարաշահումներ Լոնդիկի մոտ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ Արարատի մարզպետարանում ստուգումներ են իրականացվում։ Թերթի տեղեկություններով, տուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վիրաբյանի՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետեւանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել իրենց հասանելիք դիզվառելանյութը։ Թերթը  փորձեց Արարատի […]

Վարչապետի իսպաներենն ու Մոնսերատ Կաբալիեն. Հրապարակ

“Ճի՞շտ է, որ Երեւան վերադառնալիս վարչապետի հետ նույն ինքնաթիռով Հայաստան է եկել նաեւ Մոնսերատ Կաբալիեն, ի՞նչ էր անում նա Մինսկում”,-թերթի թղթակիցը հարցրեց  վարչապետին ուղեկցած անձանցից մեկին: “Նա այնտեղ հյուրախաղերի էր, նախօրոք պայմանավորվել էինք, նույն ինքնաթիռով եկանք”: Պատահաբար չերգե՞ց ինքնաթիռում: “Ոչ, զրուցում էին վարչապետի հետ”: Իսպաներենո՛վ: “Պատկերացրեք` այո”: Թերթը հիշեցնում է, որ մեր վարչապետն Իսպանիայում ունեցվածք ունի […]

Ո՞ւմ համար է Ծառուկյանի խաղատունը. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական “Փարավոն” զվարճանքների եւ խաղատնային կենտրոնը կառուցել է ոչ թե ներքին պահանջների սպասարկման, այլ դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով։ “Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հաճախորդների խմբեր բերել։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ խաղատնային բիզնեսում որոշակի սահմանափակումներ կան։ Օրինակ՝ ՌԴ-ում խաղատների համար գոտիավորում է […]

Օսկանյանը մեկնում է Բեյրութ. Հրապարակ

Երեկ, “Հրապարակ”-ը զանգահարեց Վարդան Օսկանյանին՝ ճշտելու նրա տեսակետը Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող զարգացումների մասին, պարզվեց, որ մեկնում  է Բեյրութ` համայնքի, ինչպես նաեւ Սիրիայի հարցերով:  Օսկանյանը ծնունդով լիբանանցի է, իսկ այս օրերին այնտեղ նույնպես, ինչպես Սիրիայում եւ Թուրքիայում, լարված է: Նա ասաց, որ վերադառնալուն պես կանդրադառնա հարցին` ովքե՞ր են ի վերջո կանգնած Թուրքիո զարգացումների հետեւում: […]

Հայաստանի բնակչության եկամուտները. Հայկական ժամանակ

ՀՀ բնակչության 20 տոկոսն աղքատ է (օրական 2 դոլարից պակաս եկամտով), միջին խավը (օրական 10-ից 50 դոլար  եկամտով) կազմում է մոտ 10 տոկոս, հիմնական մասը՝ 70 տոկոսը, այսպես կոչված, “լողացող եկամտով” մարդիկ են, որոնց օրական եկամուտը կազմում է 4-10 դոլար։ Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը:   Ըստ թերթի, երեկ նման տվյալներ է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ […]

Գեներալ Մանվելը հիվանդ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այն պարագայում, երբ մի շարք ազատամարտիկներ դեղի փող հայթայթելն անգամ մեծ խնդիր են համարում, գեներալ Մանվելը, պրոֆիլակտիկ նպատակներով, պարբերաբար այցելում է արտասահմանյան բարձրակարգ ու թանկարժեք կլինիկաներ: Շուրջ 10 օր է, ինչ գեներալը հերթական բուժզննման նպատակով Ֆրանսիայում է: Նրա մերձավոր շրջապատից  թերթը տեղեկացավ, որ գեներալի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ասացին, որ թոքերի […]

Ի՞նչ ունի Սուրիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որեւէ բանկում պահած փող չունի՛ ոչ […]

Երեխաներին ժամկետանց

“Չորրորդ ինքնիշխանություն”-ը  ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ “Պարմա” սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, “խլոպիաներ” է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։ Թերթը  փորձեց սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ եւ պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Թերթի հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ով ներկայացավ սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ։ “Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի