14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դատախազներն անհանգիստ են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ այս օրերին բոլոր դատախազներն անհանգիստ են աշխատանքից ազատման դիմումներ գրելու առաջարկների սպասումով, քանի որ լուրեր են շրջում, որ “եթե Գեւորգ Կոստանյանին թողնեն՝ դատախազության 80 տոկոսը կփոխի”։ “Բայց հատկապես անհանգիստ են նրանք, որոնց անունները նախապես շրջանառվել են որպես գլխավոր դատախազի թեկնածու։ Ասում են՝ Երեւանի դատախազ Հրաչ Բադալյանն ամենուրեք հայտարարում է՝ ես չեմ էլ ուզեցել […]

Եւս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ  այս մասին Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ։ “Ըստ այդմ. Ս. Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել բոլոր այն մարզպետերին, որոնք երկար ժամանակ է՝ աշխատում են եւ արդեն թոշակային տարիքի են […]

Համաներումը կտարածվի՞ “Հարսնաքարի” գործով դատապարտվածների վրա. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Անցած տարվա ամռանը “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ռազմաբժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և դրա հետևանքով մահացած Վահե Ավետյանի վերաբերյալ գործով դատավարության ընթացքում երեկ մեղադրական կողմը հնարք օգտագործեց, որի արդյունքում չի բացառվում, որ համաներում կիրառվի, և ամբաստանյալները խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանին հասցրել հարվածը, որի հետևանքով […]

Հրանուշը կրակել է Ալիեւի վրա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ Սփյուոքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ինչպես եւ կառավարու­թյան մյուս անդամները, զինվորական համազգեստ էր հագել եւ դրանով մաս­նակցում էր ՀՀ կառավա­րության արտահերթ նիս­տին, որի մասին նախօրոք հայտարարված չի եղել:  Նիստից հետո  կառավարության անդամները մեկնել են Արմավիրի մարզում տեղակայված զորադաշտ: Եվ ահա, ինչպես պնդում են ականատեսները, Հրանուշ Հակոբյանը կրակելուց հետո գործընկերներին […]

ՀՅԴ-ում կրքերը չեն հանդարտվում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երեւանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչեւ հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել` ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար: Բանն այն է, որ Երեւանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ”ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, ”ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից”: Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, մեր […]

Վարդանիկն էլ ընկավ Համաներման տակ. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա էլ համաներումը բարեբաստիկ հետեւ­անք կունենա:  Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  շաբաթներ առաջ ՀՀ ոս­տիկանության քննչական գլխա­վոր վարչություն էր հրավիրվել Ղուկասյանի մանկության ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջա­վայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով այնուհետեւ կալանավոր­վել էր: Գրքիկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատ­կանիշներով (յուրացնելը կամ վատնելը ուրիշի […]

Ծառուկյանը պարա՞պ է եղել. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԱԱԽ վերջին նիստին եւ իր մասնակցությամբ հարուցել բոլորի, այդ թվում՝ ԱԱԽ որոշ անդամների զարմանքը: Վերջին անգամ նա ԱԱԽ նիստին մասնակցել էր 2012-ի մարտի 1-ին։ “Ժամանակի” դիտարկմանը՝ տարօրինակ է նրա երկարատեւ բացակայությունից հետո հանկարծակի մասնակցությունը եւ այդ մասնակցության պատճառների անհայտությունը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. […]

Իշխանը շարունակելու է. Հայկական ժամանակ

Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը, որը ՎՊ նախագահ էր դարձել 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Թեեւ օրենքն անձին թույլ է տալիս երկու անգամ անընդմեջ զբաղեցնել այս պաշտոնը, սակայն, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  ՎՊ 2013թ. աղմկահարույց հաշվետվությունից հետո շատերն են կասկածի տակ դնում Զաքարյանի երկրորդ ժամկետի հավանականությունը։  Ըստ գործող օրենսդրության, […]

Հաղթանակի հուշարձան թե՞ գերեզմանաքար. Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տե­ղի է ունեցել լեգենդար “Արարատ” ֆուտբոլային թիմի հաղթա­նակի 40-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողու­թյունը: 1973 թվականի հոկտեմբերի 10-ին ԽՍՀՄ գավաթի եզ­րափակիչում “Արարատը” 2-1 հաշվով հաղթանակ տոնելով Կիեւի “Դինամոյի” նկատմամբ, պատմության մեջ առաջին ան­գամ տիրացավ պատվավոր տիտղոսին: Թեմային անդրադարձել է  “Հայկական ժամանակ”-ը: Ու այդ առիթով ռուսաստանահայ գործարար, ծնունդով ագարակցի Հրաչյա Պողոսյանի […]

ԲՀԿ-ում կարող է՞ “մեռել” են. Իրատես de facto

ԲՀԿ-ում լռություն է՝ “խորունկ-խորհրդավոր”: Լինելով երդվյալ “մաքսամետ”, բրյուսելյան իր այցով խաչ քաշելով սեփական իմիջի վրա, որպես դիվանագիտությանը քիչումիչ տիրապետող կուսակցություն, լինելով ԵԺԿ-ից մեկընդմիշտ “արտաքսված”, ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։ Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն: Մինչդեռ, որպես քաղաքական միավոր, պարտավոր էր հստակ դիրքորոշում ունենալ, հայտարարությամբ հանդես գալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի