17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հաղթանակի հուշարձան թե՞ գերեզմանաքար. Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տե­ղի է ունեցել լեգենդար “Արարատ” ֆուտբոլային թիմի հաղթա­նակի 40-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողու­թյունը: 1973 թվականի հոկտեմբերի 10-ին ԽՍՀՄ գավաթի եզ­րափակիչում “Արարատը” 2-1 հաշվով հաղթանակ տոնելով Կիեւի “Դինամոյի” նկատմամբ, պատմության մեջ առաջին ան­գամ տիրացավ պատվավոր տիտղոսին:

Թեմային անդրադարձել է  “Հայկական ժամանակ”-ը:

Ու այդ առիթով ռուսաստանահայ գործարար, ծնունդով ագարակցի Հրաչյա Պողոսյանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունը միջոցա­ռում էր կազմակերպել, որն ավարտվել է Ագարակում այդ հաղ­թանակին նվիրված հուշարձանի բացմամբ: Ցավալիորեն, հուշարձանը իր ձետվ, կառուցվածքով ու տրամաբանությամբ ավելի շատ հիշեցնում է Հայաստանի տարբեր բնակավայրե­րում տեղադրված Մեծ Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան, բայց ոչ թե հաղթանակի խորհրդանիշ հուշահամալիր:

Միգուցե սա այնքան Էլ չկարեւորվեր, եթե նախաձեռնության հեղինակը լիներ միայն ոմն գործարար, մարդը իր ճաշակով հուշարձան է կառուցել: Բայց միջոցառու­մը կազմակերպվել Էր Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության կողմից ու անձամբ նախարարն էլ Յուրի Վարդանյանը, ներկա է եղել արարողությանը, իր ձեռքով բացել հուշարձանը, ինչը այս ամենին տալիս է պետա­կան նշանակություն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը armsport.am-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ