12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահակյանը իրեն լավ է զգում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի: Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը:

Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, եւ Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, վաղուց են պատրաստվում “մի բան տալ”: Իսկ հիմա առավել եւս, քանի որ Գեւորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել:

Թերթի  հարցին  ի պատասխան, Սահակյանն ասաց. “Նման լուրեր տարածողներն ընդամենը պետք է կարդան օրենքի տառը. փակագծերը չեմ բացի, թող մի քիչ չարչարվեն-կարդան, իսկ ընդհանուր առմամբ, պարոն Հարությունյանն իր պաշտոնում է, աշխատում է, ես էլ, որպես ֆրակցիայի քարտուղար, աշխատում եմ իմ տեղում եւ բավականին լավ եմ զգում ինձ”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ