14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարձով ինքն իրեն. Հայկական ժամանակ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կա­ռավարության նիստից հետո ՀՀ Պետեկամուտների  նա­խագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին “Հայկական ժամանակ”-ը հարցրեց, թե  ինչպես  է ստացվում, որ այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 22 հազար տոն­նա շաքար արտադրած ընկերությունը “Լուսաստղ Շուգր” – ը ոչ մի կերպ  չի հայտնվում խոշոր հարկա­տուների ցանկում: Խնդիրն այն է, որ այդ ծավալով շաքարավազ արտադրած ընկե­րությունը միայն […]

Լրագրողին տարել են առյուծատես. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են” խորագրի ներքո գրել է “… թե ԲՀԿ-ամերձ լրագրողներից մեկը, ով հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “անհաշտ” քննադատությամբ, Ծառուկյանի ու Վովայի հարաբերությունների վերջին ջերմացումներից հետո խստորեն պատժվել է Ծառուկյանի կողմից, ընդհուպ մինչեւ ավանդական առյուծատես` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մկրտումյանը վերադարձել է. Հրապարակ

Ըստ ՛՛Հրապարակ՛՛-ի՝ Վճռաբեկ ղատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից եւ անցել աշխա­տանքի: Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից: Իսկ որպես պաշտոնանկու­թյան հիմնավորում բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը: Մանրամասները թերթի համարում:  

ԱԱԾ-ը բավական մեծ գումար է ծախսել կոնյակ գնելու համար. Ժողովուրդ

Ինչպես վկայում են թերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, այս տարվա մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը մոտ 712 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար: Այդ գումարով նրանք գնել են 18 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան ՛՛Նաիրի՛՛ կոնյակ: Այն համարվում է ամենաորակյալ ու ամենաթանկ կոնյակներից մեկը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը. Ժողովուրդ

Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակի իր արված աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: Նա ցուցակը ուղարկել էր երկրի նախագահին եւ վարչապետին: ֊Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ դա իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համա­տարած ձեր դռներն է ծեծելու, […]

Ռուսաց թագավորին չի հետաքրքրել Զորիի նամակը. Հայկական ժամանակ

Երեկ ՌԴ նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Ա. Ցիբուլինը պատասխանեց Զորի Բալայանի Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ  “Հայկական ժամանակ”-ի հար­ցին: “Նամակին որեւէ տեսակի արձագանք նախատես­ված չէ”. ֊ահա սա էր Ա.Ցիբուլինի պատասխանը: Նա­խօրեին այս վարչությունից թերթի թղթակցին հայտնել էին, որ նամակն իրենք փոխանցել են համապատաս­խան վարչությանը, իսկ հարցին, թե որն է պաշտոնա­կան Մոսկվայի […]

ԱՄՆ-ն մերժել է Հայաստանին. 168 ժամ

2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Ըստ “168 ժամ”-ի, դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու եւ եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, թերթի տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել “Հազարամյակի մարտահրավեր” ծրագիրը։ Պատճառաբանությունը […]

Ապահովել Զարուհու հետ առնչվողների անվտանգությունը. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի, արդեն մի քանի օր է ոստիկանության երկու աշխատակից ապահովում են “Ժառանգություն” խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը:     “Առավոտյան, երբ ես տանից դուրս եմ գալիս, երկու ոստիկան ինձ ուղեկցում է իմ տեղաշարժման ժամանակ։ Ես հիմնականում ոտքով եմ քայլում, ամբողջ ճանապարհին ուղեկցում են, հետո աշխատանքը վերջացնելուց հետո նույն կերպ ուղեկցում են մինչեւ հասնեմ […]

Աղվան Գառնիկիչը շտապում է. 168 ժամ

Շրջանառվող լուրերի համաձայն նախագահ Սերժ Սարգս- յանի որոշմամբ ստեղծված միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի ձեւավորման գործընթացն արագացվում է, որպեսզի նախկին գլ­խավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հնարավորինս շուտ զբաղեցնի իր պաշտոնը:  “168 ժամ”-ի  հետ զրույցում Աղվան Հովսեփյանը, դրական գնահատելով միասնական քննչական մարմնի ստեղծումը, նշել է. “Ընդհանրապես բոլոր գործընթաց­ներն էլ արագացնելու անհրաժեշտություն կա: Նոր պետական մարմին […]

Զավակներին կորցրած հոր հույսը ՀՀ իշխանություններն են. Ժամանակ

Ռուսաստանի Ստավրոպոլի Երկ­րամասի Լիսոգորսկայա բնակա­վայրում հայ ընտանիքի հետ պա­տահած ողբերգական դեպքը դեռեւս չի բացահայտվել: Երեխանե­րին կորցրած հայրը քիչ-քիչ հույսը կորցնում է, թե ողբերգությունը կբացահայտվի: Ստավրոպոլում բնակվող հայ ֆերմերը երեկ “Ժամանակի” հետ զրույցում ասւսց, որ իրենց երեխաների սպանու­թյան գործից իրեն ու կնոջը ոչինչ հայտնի չէ: “Ոստիկանությունը ոչինչ չի հայտնում: Որքան լինում ենք ոստիկա­նությունում, հարցնում ենք, մանրամասներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի