12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ապահովել Զարուհու հետ առնչվողների անվտանգությունը. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի, արդեն մի քանի օր է ոստիկանության երկու աշխատակից ապահովում են “Ժառանգություն” խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը: 
  

“Առավոտյան, երբ ես տանից դուրս եմ գալիս, երկու ոստիկան ինձ ուղեկցում է իմ տեղաշարժման ժամանակ։ Ես հիմնականում ոտքով եմ քայլում, ամբողջ ճանապարհին ուղեկցում են, հետո աշխատանքը վերջացնելուց հետո նույն կերպ ուղեկցում են մինչեւ հասնեմ բնակարան”,- պատմել է երջանիկ պատգամավորը։
 Թերթը հիշեցնում է, որ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը կարծիք էր հայտնել, որ Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա, իսկ Փոստանջյանն էլ, օգտվելով առիթից, դիմել էր ոստիկանապետին ՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը: 
   Թեեւ ավելի ճիշտ կլիներ ապահովել Փոստանջյանի հետ առնչվողների անվտանգությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ