19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյումրու քաղաքապետարանում միայն Բալասանյանի մտերիմներն ու ”մեռած հոգիներն” են աշխատում. Իրատես de facto

Թերթը նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարնում աշխատանքի է ընդունում մարդկանց միայն ԽԾԲ-ի սկզբունքով: Այսօր թերթը ներկայացնում է մյուս կադրերին: Բալասանյանը գարեջրի սեփական գործարանից` հենակետային վարժարանից, իր մոտ է տեղափոխել Հայկ Սուլթանյանին` որպես ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ: Վերջինս նաև իր բարեկամուհուն` Նունե Բարսեղյանին, է ”ոտքի տեղ արել” քաղաքապետարանում` որպես […]

Սերժ Սարգսյանին ամենեւին դուր չի գալիս. “Իրատես de facto

“Իրատես de facto”-ն ”… ասում են” խորագրի ներքո գրել է՝ …թե Սերժ Սարգսյանին ամենեւին դուր չի գալիս, որ երբ ինքը բացակայում է երկրից, թիմում սկսում են սեփական ազդեցությունը եւ կշիռը բարձրացնելու ուղղությամբ թացը չորին խառնել, արբիտրի դերին հավակնել: “Էս երկրում արբիտրը մեկն է, ու դա պետք է անհարկի ցցվողները հասկանան”,- ասաց “հասկացողներից” մեկը երեկ` խորհրդարանի […]

Սամվել Ալեքսանյանի տիկնոջ մենաշնորհն է. Ժամանակ

”Ժամանակի” տեղեկություններով՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն ”Երեւան սիթի” խանութների ցանցում գործող դեղատներից, որտեղ գներն անհամեմատ ավելի թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում:  Ստացվում է՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ ավելի ճիշտ՝ նրա կինը, ով ”Երեւան սիթի”-ի փաստացի տերն է, նաեւ հաշմանդամներին տրվող […]

Պրոբլեմ չկա՞. Հրապարակ

Երեկ երեկոյան Բադեն-Բադենում հանգստանալուց, ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելուց հետո Սերժ Սարգսյանը վերադառնում էր Հայաստան: 9 օրվա բացակայության ընթացքում բավականին իրադարձություններ են այստեղ կատարվել, հատկապես անմխիթար վիճակում է հայտնվել ՀՀԿ թիմը, որտեղ տառացիորեն իրար են  “ուտում”: Եթե դրան գումարենք սրված սոցիալական եւ այլ խնդիրները, ապա հասկանալի կդառնա, որ Սերժ Սարգսյանը, վերադառնալով, աննախանձելի վիճակում է հայտնվելու: Մի մխիթարություն […]

Կլինի՞ համաներում. Հրապարակ

Սերժ Սարգսյանի` նախագահական 2-րդ ժամկետն ստանձնելուց հետո հասարակության մի մեծ շերտ սրտատրոփ սպասում է` կլինի՞ համաներում: Թերթը փորձեց պատկան մարմիններից ճշտել: Նախագահականից ասացին, որ չի սպասվում: Այնուհանդերձ, պնդումներ կան, որ իշխանությունը մտածում է՝ եթե նախօրոք այդ մասին հայտարարվի, հնարավոր է ամնիստիայի մասին լուրը “զարկ” տա հանցագործության աճին, “որոշ տարրեր” մտածեն. “ամնիստիա է լինելու՝ անենք”:  Սակայն […]

Սյունեցիների ու սուրենցիների տարբերությունը. Առավոտ

Քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ամուսնու կողմից սյունեցի է, կամ ինչպես ինքը հպարտորեն նշեց՝ “ես Սյունյաց հարս եմ”, որպես “միջի մարդու”՝ “Առավոտը” խնդրեց մեկնաբանել սյունեցիների ստորագրահավաքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին ետ բերելու վերաբերյալ: “Դրանք սյունեցիները չեն, դրանք Սուրեն Խաչատրյանի յուրայիններն են: Սյունեցիներն ու “սուրենցիները” տարբեր բաներ են: Հիշո՞ւմ եք, Վահե Ավետյանի հետ […]

Ծառուկյանի պրֆեսորագրական կենսագրությունը սկսվում է 1989-ից. Հայկական ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում, կուսակցական գործիչը ԳԻՐՔ է գրել։  “Հայկական ժամանակ”-ի խմբագրությունում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված “Մարզական Հանրագիտարան” անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է “Հանրագիտարանի” ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծաոուկյանը, […]

Ոստիկանությունում իրար են “ուտում”

Ըստ “Հրապարակ”-ի, ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի եւ նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջեւ, ով հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։ Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի […]

Օրինակա՞ն են Սյունիքի նախկին մարզպետի զենքերը.168 ժամ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռեւս չի կարոդ ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:  “Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք”,- ասել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, […]

Ծառուկյանը դարանակալել է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին: Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձեւավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ: Ընդհանրապես, որեւէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի