27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հաղթակամար Ծառուկյանի “կոնյաչնիի” մոտ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը.   “Կատաղի մարտ ծավալվեց դիմող կողմի շահերը պաշտպանող Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի ու Մերի Խաչատրյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչներ Հակոբ Հակոբյանի (ԱԺ հանձնաժողովի նախագահ), Արտեմ Ասատրյանի (նախարար) եւ Ներսես Երիցյանի (ԿԲ փոխնախագահ) միջեւ։ Արդյունքում առաջին եռյակը անվերապահ հաղթանակ տարավ երկրորդ եռյակի նկատմամբ։    Այստեղ ահա թե ինչ զուգահեռ […]

Գրվում է “Գագիկի կոդը” վեպը. Իրավունք

“Իրավունք”-ը երկրի ամենասենսացիոն իրադարձությունը, անշուշտ, Սահմանադրական դատարանի կողմից պարտադիր կուտակայինի մասին օրենքի որոշ դրույթների հակասահմանադրական ճանաչելն էր, գումարած վարչապետի հրաժարականը: Ու այժմ առկա են տրամագծորեն, իրար հակասող մեկնաբանություններ, եւ Գագիկ Հարությունյանի ընթերցած 64 էջանոց վճիռը իրոք այդպիսի մեկնաբանությունների տեղիք տալիս է: Հիմա նույնիսկ կատակում են, թե “Դա Վինչիի կոդը” գրքի հեղինակ Դեն Բրաունը այժմ գրել […]

Գրետա մայրիկն արդեն տանն է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը մեկ շաբաթ առաջ դուրս է գրվել  հիվանդանոցից: Մա Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 4-ին՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով, որն արտահայտվել էր իշեմիկ ինսուլտով: Նրա որդին Արմեն Սարգսյանը թերթի հետ զրույցում նկատել է, որ կաթվածը կրկնվելու հավանականություն ունի:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Արթուր Բաղդասարյանը խնդրել է Սերժ Սարգսյանին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ “Oրինաց երկիրը” շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։ Թերթը նկատում է, որ  նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտքը անիմաստ է, քանի որ ՕԵԿ-ի քվոտայով պորտֆելներ ստացած […]

Ի՞նչ է անելու Տիգրան Սարգսյանը. Ժողովուրդ

Ինչպես “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ նախագահի նստավայրի իր աղբյուրներից, հրաժարականի դիմում ներկայացրած Տիգրան Սարգսյանը պատրաստվում է մեկնել Հայաստանից եւ նշանակվելու է Համաշխարհային բանկի փոխնախագահ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Սերժ Սարգսյանի գաղտնի օպերացիան. Ժամանակ

Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային-չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, “Ժամանակ”-ը գրում է, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:  Սա իսկապես անակնկալ զարգացում է` հատկապես նկատի ունենալով եւ այն, որ հայաստանյան քաղաքական դաշտի համար սովորական դարձած արտահոսքեր, […]

Դատապարտյալ ՛՛Մանախը՛՛ նախագահին, խնդրել է իրեն ուղարկել Քեսաբ. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հոկտեմբերի 27-ի գործով վկա Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված և ներկայումս “Արթիկ” ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ “Մանախը”, նամակով դիմել է Սերժ Սարգսյանին ՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել որպես կամավոր մեկնի Քեսաբի պաշտպանության մարտերին: Դատապարտյալը որպես ազատ արձակման հնարավորություն համարում է իր պայմանական վաղակետ ազատ արձակումը, մինչդեռ […]

ՔԿՀ աշխատակիցները դանակահարել են կալանավորին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է . Գիշերը ահազանգել է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, և հայտնել, որ ամուսնուն դանակահարել են կալանավայրի աշխատակիցներ Վաչիկ Բաղդասարյանը և Գևորգ Մկրտչյանը: Պատճառը, դատապարտյալի կնոջ փոխանցմամբ, վերջերս տեղի ունեցած կրակոցն է՝ ՔԿՀ աշխատակից Երանոսյանի և Արթուր Մարուքյանի կողմից ուղղված իր ամուսնուն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վանոյին հայրենիքից հեռացնողները պիտի դատապարտվեն. Առավոտ

“Առավոտ” գրում է. Այսօր վտարանդի է տաղանդավոր գրող, հայրենասեր, մտավորական, անբասիր պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, ում անուրանալի մասնակցությամբ կերտվել ու կայացել է երրորդ հանրապետությունը:Վանո Սիրադեղյանի անունը հայ ժողովրդի պատմությունը հաստատապես պիտի արձանագրի քսան-քսանմեկերորդ դարերի հաղթանակները ներկայացնող իր ոսկեբառ մատյաններում:Եւ գալիք սերունդները, կարդալով նրան հանիրավի կերպով տրված հալածանքների մասին, պիտի դատապարտեն անցյալի և ներկայիս […]

Հին պարողները չեն փոխվում. Հայոց աշխարհ

Ըստ “ Հայոց աշխարհի”, կարծես քիչ էր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավարի համար պայքարողների կռիվը, հիմա էլ բալետի պարողների ու ՀՀ ժողովրդական արտիստ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի միջեւ են խնդիրներ առաջացել: Թեեւ այդ մասին կարծես թե խոսում է միայն բալետմայստերը, որի հաստատմամբ թատրոնում ստորագրահավաք են սկսել` պահանջելով իր հրաժարականը:        Ռուդոլֆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված