06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞ւմ համար է ռիսկային Ռոբերտ Քոչարյանի վերադարձը.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. 0Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին որոշ քաղաքական ուժերի արձագանքները հիշեցնում են սեւ հումորի ժանրից մի անեկդոտ, երբ հիվանդանոցում մահամերձ հիվանդին բժիշկը ցեխի վաննաներ է նշանակում: Հիվանդի հարցին` կօգնի՞, նա պատասխանում է՝ ոչ, պարզապես կամաց-կամաց հողին կվարժվես: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարներն էլ, ըստ էության, կարող են սեւ հումորի շարքից լինել` հաշվի առնելով […]

Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է աշխատանքից ազատված տնօրենի որդին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:  Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի […]

Նորավանքում արտառոց դեպք է տեղի ունեցել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում: Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք և հանգանակությունների արկղից գողացել մոտ 200.000 դրամ: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքում հսկողություն իրականացնող անձանցից ոչ ոք չի նկատել […]

Վլադիմիր Գասպարյանը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեղմ ասած, երջանիկ օրեր չէր ապրում։ Գասպարյան-Աբրահամյան հարաբերությունները, ինչպես հայտնի է, երբեք իրականում բարիդրացիական չեն եղել։ Ապրիլի 13-ից հետո ոստիկանապետը մի քանի օր կածես թե ընդհատակ էր անցել : Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Վլադիմիր Գասպարյանի համար սկսված վայրիվերումներով լի շրջանը, […]

Մաքսիմ Հակոբյանը չի “հեռացել” .Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Նախորդ օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնում Մաքսիմ Հակոբյանին փոխարինել է ավստրալացի տնօրենը: Տեղի ժողովուրդը ծանր է տանում Հակոբյանի “հեռացումը”: “Հի՞նչ ընք անիլու. հունց ա իլելու. կլխներիս կանգնած էր”,- “ցավ են քաշում” ղափանցիք ու սիսիանցիք: Ինչո՞ւ հատկապես ավստրալացի տնօրեն, երբ կոմբինատի հսկիչ փաթեթը պատկանում է գերմանացիներին: “Մրցույթ է հայտարարվել, մրցույթում ավստրալացին […]

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և “Ժառանգությունը” Ռոբերտ Քոչարյանի “հրաժարականը”. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անկեղծացել է՝ նշելով, թե շատ ուրախ է, որ  երկրորդ նախագահը՝ “ունենալով երկարատեւ կառավարման փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է…”։ Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորն արձանագրել է` Քոչարյանի հետ համագործակցություն հնարավոր է.”Դա նշանակում […]

Կառավարությունում շարունակվում է կադրային “չիստկան”.Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. “Հրապարակի” տեղեկություններով, կառավարությունում շարունակվում է կադրային “չիստկան”. գործից հանվում են ոչ միայն Տիգրան Սարգսյանի կադրերը, այլեւ Վազգեն Սարգսյանի: “Դեռ այն օրերից կառավարության արարողակարգի “շեֆ” աշխատող Երվանդ Ազարյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանը դրսեւորել է նույն վերաբերմունքը, ինչ ժամանակին ԱԺ աշխատակազմի արարողակարգի պետի նկատմամբ: Երեկ մեր փորձերը՝ խոսել նրա հետ, հաջողություն չունեցան. չէր պատասխանում […]

Ինչո՞ւ են հայ պաշտոնյաները հաճախ գնում Արցախ.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն, որոնք բոլորն էլ անխտիր հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այսպես, հունիսի 13-ին Ստեփանակերտում է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 14-ին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը, 20-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ դատախազության ողջ […]

Գանձել է 136 բաժանորդների էլեկտրաէներգիայի վարձավճարներն ու յուրացրել. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Արմավիրի մարզի Վանանդ գյուղի փոստային բաժանմունքի պետը ապրիլ-մայիս ամիսներին գանձել է Վանանդ, Արտամետ, Արևադաշտ և Տալվորիկ գյուղերի թվով 136 բաժանորդների էլեկտրաէներգիայի վարձավճարներն ու յուրացրել: Հավաքագրված գումարը կազմում է 1 միլիոն դրամ: Երեկ ոստիկանությունից տեղեկացանք, որ այս յուրացումն անհետևանք չի մնացել, Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հանուն թուրքական անձնագրի “յուրացրել” է հայ մարմնավաճառի երեխային. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր Ռուզաննա Յըլդըզի գործով անցկացվեց դատաքննության նախապատրաստական մասը: Ռուզաննայի երեխաներն արդեն չափահաս են՝ 25 եւ 23 տարեկան: Ամբաստանյալի տեղում նստած 46-ամյա Ռուզաննա Յըլդըզին նայելով՝ չէիր ասի, թե նա երկուսուկես տարի գտնվել է հետախուզման մեջ: 2011 թվականի դեկտեմբերի 15-ի դատական նիստին նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի