17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախագահը 60-ամյակը նշելու է Արցախում

Մինչ հայոց իսթեբլիշմենթը որոշում էր, թե ինչպես է շնորհավորելու Սերժ Սարգսյանի 60-ամյակը եւ ինչ նվերներ է առնելու, “Հրապարակ”-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ղարաբաղ: Դիմացը շաբաթ ու կիրակի է, իսկ երեքշաբթի օրը նրա ծննդյան օրն է: Եվ չնայած Ղարաբաղ գնալով նա հասկացնում է, որ չշնորհավորեն-չանհանգստացնեն, բայց ոմանք պնդում են, որ Ղարաբաղ գնացողներ հաստատ կլինեն: […]

“Արմավիա”-ի մեկ ինքնաթիռը՝ 700 մլն դրամ. Չորրորդ իշխանություն

Մինչ “Արմավիա” ընկերության սեփակատեր Միխաիլ Բաղդասարովն ու խոսնակ Նանա Ավետիսովան ամեն կերպ խուսափում էին լրագրողների հետ որեւէ շփման դուրս գալ, երեկվանից Grav.am կայքում վաճառքի է հանվել “Արմավիա” ընկերության ինքնաթիռը: “Չորրորդ իշխանություն”-ը գրում է, որ  ինքնաթիռը վաճառվում է 700 մլն դրամով:  Թերթի թղթակիցը փորձել է հանդես գալ որպես գնորդ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեր պասիվությունը ոգեւորում է ալիեւներին. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջին շաբաթվա ընթացքում ճակատային գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ սադրանքները, ինչպես նաեւ այդ երկրի բարձրագույն ղեկավարության բոլոր առանցքային ներկայացուցիչների (նախագահ, արտգործնախարար, պաշտպանության նախարար) սպառնալից հայտարարությունները մեր դիվանագիտական կորպուսի հակազդեցությանը փաստորեն չեն արժանանում։     Օրինակ, ԵԽ ԽՎ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանի նախագահն օրերս հնչեցրեց զառանցանքներն “ադրբեջանական հողերի վրա” Ռուսական կայսրության ջանքերով ստեղծված Հայաստան պետության մասին, […]

Թովմասյանի կրճատումներն ու 63 տարեկան քենին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի,՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը: Թերթի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում: Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու եւս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաեւ խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին: Նաեւ […]

Ով է ասում անկախ Բոթոյանին. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն դեռ չէինք սկսել պատգամավոր  Բոթոյանի հետ բլիցը, երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցավ ու թե. “Բոթոյան, ոչ մի հարցի էլ մի պատասխանի, ասա` Շարմազանովը թույլ չի տալիս”: Այսուհետ Շարմազանո՞վն է Բոթոյանին “ասողը”, հարցրինք փոխխոսնակին։ “Չէ, ինքն այսուհետ անկախ պատգամավոր է, դրա համար եմ ասում, համ էլ ես կատակ էի անում”,- ասաց փոխխոսնակը: […]

Առաջին ջութակը ԲՀԿ-ն է լինելու. Հրապարակ

“Հրապարակ”-ի աղբյուրները  տեղեկացնում են՝ ոչ իշխանական քառյակի  ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեկ միասնական թիմով հանդես գալու: Այսինքն` ստեղծվելու է մինի-ՀԱԿ, բայց այս անգամ գլխավոր ջութակի դերում է լինելու ԲՀԿ-ն: Բայց քանի որ առաջիկա աշնանը որոշակի զարգացումներ են սպասվում, քառյակի գաղափարախոսները կարծում են, որ հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն, […]

Պետք չի “լկստվել” պատգամավորի հետ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. “Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին՝ անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները՝ նախարար կամ պատգամավոր: Տվյալ դեպքում ինձ համար նշանակություն չունի նաեւ, որ առաջիններն իրավացի են, իսկ երկրորդները՝ ոչ:  Ինձ նույնքան դուր չի գալիս […]

Ռոբերտ Քոչարյանն էլ լավ պաշտոն ունի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը “ԱՖԿ Սիստեմա” ընկերության տնօրենների խորհրդում բավականին լուրջ գործառույթ ունի: Քոչարյանին է վերապահված “Սիստեմա” ընկերությունում նշանակումների, պարգեւատրումների ու կորպորատիվ ղեկավարման կոմիտեի նախագահի ֆունկցիաները, բացի այդ՝ նա ընկերության՝ էթիկայի եւ տնօրենների խորհրդի վերահսկման հանձնաժողովի անդամ է: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերհիշել նախագահական իր լիազորությունները: Մանրամասները թերթի այսօրվա […]

Ո՞ւմ համար է ռիսկային Ռոբերտ Քոչարյանի վերադարձը.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. 0Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին որոշ քաղաքական ուժերի արձագանքները հիշեցնում են սեւ հումորի ժանրից մի անեկդոտ, երբ հիվանդանոցում մահամերձ հիվանդին բժիշկը ցեխի վաննաներ է նշանակում: Հիվանդի հարցին` կօգնի՞, նա պատասխանում է՝ ոչ, պարզապես կամաց-կամաց հողին կվարժվես: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարներն էլ, ըստ էության, կարող են սեւ հումորի շարքից լինել` հաշվի առնելով […]

Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է աշխատանքից ազատված տնօրենի որդին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:  Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի