18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետք չի “լկստվել” պատգամավորի հետ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

“Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին՝ անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները՝ նախարար կամ պատգամավոր: Տվյալ դեպքում ինձ համար նշանակություն չունի նաեւ, որ առաջիններն իրավացի են, իսկ երկրորդները՝ ոչ:

 Ինձ նույնքան դուր չի գալիս երբ երիտասադր լրագրողները, մեծ մասամբ՝ գեղեցիկ սեռի, Ազգային ժողովում “բռնացնում” են զուգարանից դուրս եկող պատգամավորներին եւ սկսում նրանց հետ բարձարաշխարհիկ զրույցներ վարել, որոնց մասին “ռեպորտաժը” ճիշտ է, բազմաթիվ դիտումներ է բերում:

Իմ կարծիքով՝ ոչ այնքան բարձրորակ լրագրություն է, երբ օլիգարխը Աժ-ում նստում է բազկաթոռին, իսկ նույն երիտասարդ լրագրողները հավաքվում են նրա շուրջը եւ սկսում են, թող ներվի ինձ այդ արտահայտությունը, “լկստվել” պատգամավորի հետ: Դա նույնպես, ի վերջո, վատ դաստիարակության նշան է:

 

Բայց ես դեմ եմ նաեւ այն միջոցներին, որոնք փորձում է ձեռնարկել իշխանությունը այդ բացասական երեւույթների դեմ: Առաջին դեպքում դրանք “վարույթները” եւ դատերն են, որոնցով սպառնում են պատժել մանրադրամ շպրտող երիտասարդներին՝ դրանով իսկ բարձրացնելով վերջիններիս անդաստիարակությունը քաղաքական պայքարի մակարդակի:

 Երկրորդ դեպքում դա անհեթեթ կանոնակարգն է, որով փորձում են սահմանափակել լրագրողների քանակը Աժ-ում: Նախ պահանջվող առնվազն 5 տարվա ստաժը ինքնին չի ապահովում լրագրողի մասնագիտական բարձր որակը՝ ես գիտեմ լրագրողների, որոնք 20 տարի են “լկստվում” խորհրդարանի միջանցքներում: Երկրորդ՝ լրագրողների եւ պատգամավորների միջեւ պատնեշներ ստեղծելը՝ սահմանափակելով լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը Ազգային ժողովում, նշանակում է չափից դուրս կոմֆորտային պայմաններ ստեղծել երեսփոխանների համար”:

 Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ