05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանն այսօր աշխարհում հայտնի է դառնում իր արտագաղթով. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Դեռ երկու-երեք տարի առաջ ռուսական ռոք երաժշտության ականավոր դեմքերից մեկը՝ ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շեւչուկը, հայտարարել էր, թե ԱՊՀ երկրներով շրջագայության ընթացքում Հայաստան չի այցելելու՝ ասելով, թե այստեղ երիտասարդություն չի մնացել, հազիվ մեկ միլիոն բնակչություն է մնացել: Շեւչուկն առաջին երաժիշտը չէ, որ խոսում է Հայաստանի դատարկվելու մասին: Այդ մասին շարունակում է […]

Օրենքով գող Դոն Պիպոյի և գեներալների դարավոր թշնամանքի դրսևորումները. Հրապարակ

“Հրապարակը” թերթը  գրում է. Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև  տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն “կարողանում” բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների  եւ անհայտ անձանց  միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ […]

Նախագահը 60-ամյակը նշելու է Արցախում

Մինչ հայոց իսթեբլիշմենթը որոշում էր, թե ինչպես է շնորհավորելու Սերժ Սարգսյանի 60-ամյակը եւ ինչ նվերներ է առնելու, “Հրապարակ”-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ղարաբաղ: Դիմացը շաբաթ ու կիրակի է, իսկ երեքշաբթի օրը նրա ծննդյան օրն է: Եվ չնայած Ղարաբաղ գնալով նա հասկացնում է, որ չշնորհավորեն-չանհանգստացնեն, բայց ոմանք պնդում են, որ Ղարաբաղ գնացողներ հաստատ կլինեն: […]

“Արմավիա”-ի մեկ ինքնաթիռը՝ 700 մլն դրամ. Չորրորդ իշխանություն

Մինչ “Արմավիա” ընկերության սեփակատեր Միխաիլ Բաղդասարովն ու խոսնակ Նանա Ավետիսովան ամեն կերպ խուսափում էին լրագրողների հետ որեւէ շփման դուրս գալ, երեկվանից Grav.am կայքում վաճառքի է հանվել “Արմավիա” ընկերության ինքնաթիռը: “Չորրորդ իշխանություն”-ը գրում է, որ  ինքնաթիռը վաճառվում է 700 մլն դրամով:  Թերթի թղթակիցը փորձել է հանդես գալ որպես գնորդ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեր պասիվությունը ոգեւորում է ալիեւներին. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջին շաբաթվա ընթացքում ճակատային գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ սադրանքները, ինչպես նաեւ այդ երկրի բարձրագույն ղեկավարության բոլոր առանցքային ներկայացուցիչների (նախագահ, արտգործնախարար, պաշտպանության նախարար) սպառնալից հայտարարությունները մեր դիվանագիտական կորպուսի հակազդեցությանը փաստորեն չեն արժանանում։     Օրինակ, ԵԽ ԽՎ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանի նախագահն օրերս հնչեցրեց զառանցանքներն “ադրբեջանական հողերի վրա” Ռուսական կայսրության ջանքերով ստեղծված Հայաստան պետության մասին, […]

Թովմասյանի կրճատումներն ու 63 տարեկան քենին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի,՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը: Թերթի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում: Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու եւս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաեւ խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին: Նաեւ […]

Ով է ասում անկախ Բոթոյանին. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն դեռ չէինք սկսել պատգամավոր  Բոթոյանի հետ բլիցը, երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցավ ու թե. “Բոթոյան, ոչ մի հարցի էլ մի պատասխանի, ասա` Շարմազանովը թույլ չի տալիս”: Այսուհետ Շարմազանո՞վն է Բոթոյանին “ասողը”, հարցրինք փոխխոսնակին։ “Չէ, ինքն այսուհետ անկախ պատգամավոր է, դրա համար եմ ասում, համ էլ ես կատակ էի անում”,- ասաց փոխխոսնակը: […]

Առաջին ջութակը ԲՀԿ-ն է լինելու. Հրապարակ

“Հրապարակ”-ի աղբյուրները  տեղեկացնում են՝ ոչ իշխանական քառյակի  ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեկ միասնական թիմով հանդես գալու: Այսինքն` ստեղծվելու է մինի-ՀԱԿ, բայց այս անգամ գլխավոր ջութակի դերում է լինելու ԲՀԿ-ն: Բայց քանի որ առաջիկա աշնանը որոշակի զարգացումներ են սպասվում, քառյակի գաղափարախոսները կարծում են, որ հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն, […]

Պետք չի “լկստվել” պատգամավորի հետ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. “Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին՝ անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները՝ նախարար կամ պատգամավոր: Տվյալ դեպքում ինձ համար նշանակություն չունի նաեւ, որ առաջիններն իրավացի են, իսկ երկրորդները՝ ոչ:  Ինձ նույնքան դուր չի գալիս […]

Ռոբերտ Քոչարյանն էլ լավ պաշտոն ունի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը “ԱՖԿ Սիստեմա” ընկերության տնօրենների խորհրդում բավականին լուրջ գործառույթ ունի: Քոչարյանին է վերապահված “Սիստեմա” ընկերությունում նշանակումների, պարգեւատրումների ու կորպորատիվ ղեկավարման կոմիտեի նախագահի ֆունկցիաները, բացի այդ՝ նա ընկերության՝ էթիկայի եւ տնօրենների խորհրդի վերահսկման հանձնաժողովի անդամ է: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերհիշել նախագահական իր լիազորությունները: Մանրամասները թերթի այսօրվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի