17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը յուրօրինակ չէ. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, չնայած ՕԵԿ-ը սոցիալական հանրահավաք է նախաձեռնելու, սակայն  ՕԵԿ-ը իր բարձրացրած հարցերով չի փայլում յուրօրինակությամբ։ Օրինակ, Արթուր Բաղդասարյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է շատ լավ գնով՝ 189 դոլար հազար խմ-ի դիմաց, եւ միայն սահմանն անցնելուց հետո է, որ գազը թանկանում է՝ դառնալով 391 դոլար։ Սրանով Բաղդասարյանը փորձում է ցույց տալ, […]

Կառավարությունը չի հանգստանալու. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով՝  կառավարությունում այս ամառ արձակուրդ չեն գնալու։ “Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք”,- թերթին տեղեկացրել են կառավարությունից: Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը նույնպես աշխատելու է, ոչ մի տեղ չի գնալու, անգամ Մոնակո, ուր ԲՀԿ առաջնորդ՝ խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ամեն տարի ընտանիքներով մեկնում էին հանգստանալու: “Ծայրահեղ դեպքում կմեկնի Ղարաբաղ, ընդամենը 1 շաբաթով”,- ասացին կառավարությունից: Մանրամասները […]

Բակո Սահակյանը ԱԱծ պե՞տ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝  հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին: Մանրամասները թերթի […]

ԱԱԽ-ն անգործության է մատնվել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը պարզել է, որ ազգային անվտանգության խորհուրդը ապրիլի 26-ից սկսած այլեւս պետական գնումներ չի կատարում, համենայնդեպս՝ կառավարության կայքում այդ գերատեսչության վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվում: Իսկ վերջին պայմանագիրը վերաբերվել է ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններին: Նաեւ՝ տեւական ժամանակ է՝ չի թարմացվում այս գերատեսչության կայքը, չնայած՝ այս ընթացքում ԱԱԽ նիստ է անցկացվել: Միաժանակ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո […]

Օֆշորի գործով աղմուկ կբարձրացնեն. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, օֆշորային սկանդալի պարագլուխ Աշոտ Սուքիասյանի կողմից խաբեության զոհ դարձած գերմանացի Կուլինո ամուսինները Աշոտ Սուքիասյանից իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում պատրաստվում են միջազգային աղմուկ բարձրացնել, դիմել դեսպանատուն եւ միջազգային այլ կառույցների: Սուքիասյանի արտահանձնումից հետո Կուլինոներին առհասարակ տեղյակ չեն պահել գործի ընթացքից: Մինչդեռ երբ նա գտնվում էր Վրաստանում, նախաքննական մարմինը գերմանացի ամուսիններին վստահեցնում էր, որ […]

Գեներալ Մանվելը խեղճուկրակների մասին է մտածում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում եւ գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձեւակերպում։ Թերթի հտե զրույցում Մանվել Գրիգորյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը իր վրա էլ ակզդի, մեծ կորուստներ կունենա, բայց ինքը մտածում է խողճուկրակ […]

Ինչի՞ց է նեղվում Շուշան Պետրոսյանը. Հայոց աշխարհ

“Չեն ասում՝ որքան մայրասեր տղա է կամ աղջիկ, որովհետեւ մորը սիրելը օրինաչափություն է: Նույն կերպ հայրենիք սիրելը պետք է օրինաչափություն լինի:    Ես նեղվում եմ, որ ասում են՝ ինչքան հայրենասեր է մեր Շուշանը, նեղվում եմ, որովհետեւ դա արտառոց բան չէ, այդպես պետք է լինի: Միշտ հպարտորեն եմ ասում, որ ես հայ եմ, որովհետեւ լավ եմ ճանաչում […]

Թոխմախի Մհերի պոլիկլինկայի տնօրեն աղջիկը փոխանցում է հորը. Հայկական ժամանակ

Երեւանի “Նոր Արեշ” պոլիկլինկան, որ չունի շենքային պայմաններ եւ թշվառության եզրին է, ըստ “Հայկական ժամանակ”-ի ստացած ահազանգի, բենզին գնելու գործում առաջատար է: Տարօրինակը սակայն այն է, որ պոլիկլինկայի բալանսին ավտոմեքենաներ չկան: Ըստ ահազանգի, բենզինի դիմաց փոխանցումները պոլիկլինկայից արվում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի /Թոխմախի Մհեր/ հետ կապ ունեցող բենզալցակայանին: Պոլիկլինկայի տնօրենը Մհեր Սեդրակյանի դուստրն է՝ […]

Արգամիչին խնդրեցին բարեւ հասցնել ՕԵԿ նախագահին. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է. “Հովիկ Արգամիչը, որի պաշտոնավարումը սկսվեց դասական ասույթով՝ “սկսելու եմ ինձանից, իմ մերձավորներից”, ապա շատ արագ դստերը “դարձրեց” նոտար, փեսաներին՝ հարկայինի, մաքսայինի պետեր, այնուհետեւ հորդորեց բոլոր նախարարներին մեկնել մարզեր՝ հանդիպելու գյուղացիներին, հաղորդակցվելու նրանց հոգսերի “հետ”։  Սակայն այս դեպքում եւս, ըստ ականատեսների, Արգամիչը “ցանկացել էր լավ, ստացվել էր ինչպես միշտ”։ Մարզային այցի ժամանակ գյուղերից […]

Ծառուկյանը նախագահական նիստուկաց է սովորում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, մեր աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք եւ արարողակարգ են սովորեցնում: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. “Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի