17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դատավորի աննախադեպ որոշումը. Հրապարակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը, ըստ “Հրապարակ”-ի աննախադեպ որոշում է կայացրել: Նա պարտավորացրել է թերթին հրապարակել տեղեկատվության աղբյուրը: Խոսքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ մայիսի 7-ին տեղի ունեցած միջադեպն է, որի մասին ողջ Գյումրին էր խոսում: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Շեւարդնաձեն այդպես էլ մնաց չբացահայտված. Հայոց աշխարհ

 Երեկ աշխարհի լրատվական գործակալությունները հաղորդեցին խորհրդային եւ անկախ Վրաստանի երկարամյա ղեկավար, նախկին ԽՍՀՄ վերջին արտգործնախարար Էդ. Շեւարդնաձեի մահվան լուրը: Ըստ “Հայոց աշխարհ”-ի,   87 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տված Էդ.Շեւարդնաձեն որպես պետական ու քաղաքական գործիչ այդպես էլ մնաց որպես չբացահայտված առեղծված ոչ միայն ժամանակակիցների, այլեւ անգամ մերձավոր շրջապատի համար։ Նա իր երկարամյա պետական ու քաղաքական […]

“Բիվշի կազյոլ” մարդը սպանել է “Ստերվա” կնոջը. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ: 37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար: Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, […]

Հացը թանկանալո՞ւ է. Հայկական ժամանակ

Օգոստոսի 1-ից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաեւ ապրանքների գների վրա: Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը: “Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երեւի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա…”,- այսպես են պատասխանել […]

Վարչապետն ընտրեց Բալասանյանի խոսնակին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես կայացրել է մամուլի խոսնակի իր ընտրությունը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսնակի որոնումները ի վերջո հանգել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի թեկնածության վրա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կոլյայիչի առյուծներից չի վախենում. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից: –Պարոն Մարգարյան, անվերջ զրույցներ կան, որ ԲՀԿ գործարարները դուրս են գալիս ԲՀԿ-ից, դուրս են գալիս: -Որտեղի՞ց եք նման բան լսել: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, հերյուրանքներ են: Դուք դարձյալ հերյուրում եք: –Հերյուրո՞ւմ եմ: -Այո՛: –Վախենում եք առյուծներից, […]

Կլքեն Րաֆֆի Հովհաննիսյանին. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, նոր “չու” է սպասվում “Ժառանգությունից”: Կուսակցության վարչությունը շուտով “կլքեն” նորընտիր մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ վերջերս ԿԳԲ-ի հետ սկանդալային պատմության մեջ հայտնված Հրայր Մանուկյանը: Նրանք սովորելու են մեկնելու: Դավիթը՝ ԱՄՆ, Հրայրը՝ Չեխիա: Ընդ որում, սա այն դեպքն է, երբ “Ժառանգությունում” կարծում են, որ Սանասարյանը կառնի Զարուհու հացը՝ նախագահի թեկնածուի հարցում, որովհետեւ Համֆրի ծրագրով […]

Գալուստ Գրիգորիչը Մոսկվայում հայերեն է խոսել. Ժողովուրդ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում, ուշագրավ քայլ է արել: Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, նա պատվիրակության կազմում Մոսկվա է տարել նաեւ թարգմանչի եւ այնտեղ ռուս պաշտոնյաների հետ շփվում է բացառապես հայերենով: Պատվիրակության անդամ ԱԺ պատգամավորները թերթի հետ զրույցում հաստատեցին այդ փաստը: Թերթը հիշեցնում է,  որ ՌԴ տոնի առթիվ ՌԴ […]

Հրաշալի քառյակը դեռ սպասում է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”ի, ոչ իշխանական ուժերից հրաշալի քառյակի ներկայացուցիչները տարբեր հարթակներում վստահեցնում են, որ աշնանը բավական լուրջ ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք հանգեցնելու են իշխանափոխության:  Նրանք հրապարակայնորեն չեն բացահայտում, թե որն էլ լինելու իշխանափոխության առիթը, բայց ոչ հրապարակային, մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունը կանգնի երկընտրանքի առաջ. ստորագրել Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող […]

Ի՞նչ կապ ունի “Ճըպլ”-ի վթարը հայրենասիրության հետ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.  Արտագաղթ ասվածը մերօրյա ծանր իրողություններից է: Իրեն, անկախ ամենից, իր երկրի տեր համարող ամեն հայ մարդու համար դա վերք է, ցավ: Ու ամեն հեռացողի հետ վերքը տիրոջն ավելի ու ավելի է ցավեցնում: Բնական է, որ նման իրավիճակում, ընդհանուր վերցրած, հասարակությունը, մտածող ու մտահոգ մարդիկ շատ ավելի զգայուն են այս ծանր երեւույթի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի