19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կոլյայիչի առյուծներից չի վախենում. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:

Պարոն Մարգարյան, անվերջ զրույցներ կան, որ ԲՀԿ գործարարները դուրս են գալիս ԲՀԿ-ից, դուրս են գալիս:
-Որտեղի՞ց եք նման բան լսել: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, հերյուրանքներ են: Դուք դարձյալ հերյուրում եք:
Հերյուրո՞ւմ եմ:
-Այո՛:
Վախենում եք առյուծներից, դրա՞ համար դուրս չեք գալիս ԲՀԿ-ից:
-Ո՞ր առյուծներից:
Կոլյայիչի:
-Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում նմանատիպ բաներ:
Առյուծների մասին առաջին անգա՞մ եք լսում:
-Ոչ, առյուծների մասին չէ խոսքը, պատգամավորը ի՜նչ գործ ունի առյուծների հետ:
Ես էլ եմ էդ ասում։ Կամ էլ` ֆրակցիայի ղեկավարի ինչի՞ն է պետք` առյուծնե՜ր է պահում:
-Չէ, չէ, էդ որ առյուծ է պահում, լավ է անում, սիրում է այդ կենդանուն, պահում է, միայն բարի մարդիկ կարող են կենդանիներ պահել, որեւէ մեկը այդ հարցը չի կարող քննարկման ենթարկել:
Հա, էլի, ճիշտ եք ասում, կարող է՝ առյուծներն էլ են մարդ, կարող է՝ իրենք էլ հոգի ունեն:
-Հնարավոր չէ` մարդ լինեն, հոգի ունենան, իրենք մարդ կարող են լինել ոմանց համար, բայց նրանք կենդանիներ են:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ