19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Բիվշի կազյոլ” մարդը սպանել է “Ստերվա” կնոջը. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ:

37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար:

Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված հայազգի Ցողիկի հետ:

2012 թվականի փետրվարի 12-ին Արտյոմ Ղազարյանն արտաքսվել է Ռուսաստանից՝ բնակության եւ հաշվառման կանոնները խախտելու համար ու վերադարձել է Արթիկ:

Երկու ամիս անց Արթիկ է ժամանել Արտյոմի փաստական կին Ցողիկը՝ 2010 եւ 2011 թվականներին ծնված իրենց մանկահասակ երեխաների հետ:

2012 թվականի դեկտեմբերի սկզբին առանց ամուսնու համաձայնության Ցողիկը երեխաներին թողել ու միայնակ մեկնել է Անապա՝ արտագնա աշխատանքի:

Վերադարձել է 2013 թվականի հունվարի 22-ին:

Արտյոմն ու Ցողիկը երեխաների հետ Արթիկում բնակվել են վարձակալությամբ:

Ցողիկը հաճախ երեխաներին թողել է սկեսուրի խնամքին, ինքը տարբեր տաքսիներով երթեւեկել, ոգելից խմիչք է օգտագործել, տղամարդկանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, շփվել համացանցով:

Արտյոմը կասկածել է կնոջը, հետեւել է նրան:

Նա վիճաբանել է Ցողիկի հետ, պահանջել, որ չխոսի տղամարդկանց հետ, չհեռանա տնից, երեխաներին խնամի:

Ցողիկը պատասխանել է. “Էտո նե տվայո սաբաչյե դելո, ուր ուզեմ՝ կգնամ, ում հետ ուզեմ՝ կխոսամ”:

Արտյոմը վիրավորվել է ու փորձել է ցած նետվել պատշգամբից, ինքնասպան լինել, բայց Ցողիկը բռնել է, չի թողել: Արտյոմը զայրույթից կոտրել է պատուհանի ապակին: Մայրը վիրակապել է որդու ձեռքը:

Մայիսին Ցողիկն ավելի հաճախակի է բացակայել տնից, երթեւեկել ինչ-որ արծաթագույն «Մերսեդեսով»:

2013 թվականի մայիսի 31-ին Ցողիկը նորից երեխաներին թողել, ինչ-որ տեղ է գնացել:

Ուշ երեկոյան նա Արտյոմի ընկերոջ տուն է գնացել խմած, ձեռքին՝ մի շիշ գարեջուր եւ ձուկ:

Ժամը 23-ին ամուսիններն իրենց տուն են գնացել, նստել են խոհանոցի սեղանի մոտ, ծխել են, մոտ մեկ ժամ զրուցել: Արտյոմը Ցողիկին մեղադրել է դավաճանության համար, իսկ Ցողիկը ծիծաղել է ամուսնու վրա, հեգնել է նրան: Եվ Արտյոմի համբերության բաժակը լցվել է:

Նա ոտքի է կանգնել, մոտեցել Ցողիկին: Վերջինս սեղանի վրայից վերցրել է դանակը, նստած տեղից ասել է՝ չմոտենաս, կխփեմ:

Արտյոմը աջ արմնկային մասով բռնել է կնոջ պարանոցից: Ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով էլ բռնել է իր աջ ձեռքը: Ցողիկը դիմադրել է, ամուսինները կորցրել են հավասարակշռությունը:

Ցողիկն աթոռից ընկել է գետնին, Արտյոմն էլ է ընկել՝ շարունակելով սեղմել կնոջ պարանոցը: Ընկել են հատակին՝ կողք կողքի:

Ընկնելիս Ցողիկը դանակով հարվածել է Արտյոմին: Բայց վերջինս չի էլ զգացել, որ վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի հատվածներում: Նա շարունակել է սեղմել Ցողիկի պարանոցը…

Ցողիկն սկսել է թպրտալ, շարժել է ոտքերն ու ձեռքերը: Մոտ 10-15 րոպե է տեւել՝ ըստ Արտյոմի…

Երբ Ցողիկն անշարժացել է, Արտյոմը թողել է նրա պարանոցը, տեսել է, որ չի շնչում: Վախեցել է, սկսել է արհեստական շնչառություն տալ, ապա տեսնելով, որ չի կարողանում կենդանացնել, գնացել է հարեւանի տուն ու ասել. “Ցողիկը մեռավ”:

Հարեւանը հանկարծակիի է եկել ու հարցրել. “Ցողիկն ո՞վ է”:

Արտյոմը կրկնել է. “Կնիկս մեռավ”:

Շտապօգնությունը արձանագրել է, որ Ցողիկը մահացել է: Կինն անբնական դիրքով ընկած էր եղել խոհանոցի հատակին…

Նախաքննության ժամանակ ու դատարանում որպես վկա հարցաքննված տղամարդիկ ասել են, որ Ցողիկը Արտյոմի մասին ասել է, թե նա “բիվշի” մարդն է, “կազյոլ” է:

Ցողիկը “Օդնոկլասնիկի” կայքում գրանցված է եղել ու տղամարդկանց հետ ծանոթացել է “Ստերվա” անունով:

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ