17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տիգրան Սարգսյանն առայժմ առանց ընտանիքի է մեկնելու. Հրապարակ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի: Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին: Տեղավորվելուց հետո միայն կտանի ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին և այն սեփական թիմով փոխարինելուն, ապա դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը: […]

Քոչարյանը փորձում է հանդիպել Պուտինին. Ժողովուրդ

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ ապարդյուն:  Համաձայն ‘’Ժողովուրդի՛՛ աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել ՛՛ԱՖԿ Սիստեմա՛՛ ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու: Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ […]

Հայկ Կյուրեղյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ մեր տեղեկությունների, քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Քրեական գործը, ըստ այդ նույն տեղեկությունների, հարուցվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները անցնելը): Երեկ ուշ երեկոյան մեր տեղեկությունները հաստատեց ՀՔԾ […]

Սամվել Ալեքսանյանը հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրություն դեռևս չի հայտնել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր:  Սա Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ  հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունն է այն մասին, որ հուլիսի 1-ից  գիծ է քաշվում, եւ խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից։ […]

Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ չբանակցված եւ չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը եւ Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում […]

Հայաստանում դեղերի գները կնվազեն. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, առողջապահության նախարարությունը մշակել է դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում է առաջիկայում Հայաստանում դեղերի գների կտրուկ նվազեցում։ Ակնկալվում է, որ արված փոփոխությունները հնարավորություն կտան ներմուծվող դեղերի գներն իջեցնել ընդհուպ մինչեւ 20-30 տոկոսով։        Դեղերի շուկան Հայաստանում խայտաբղետ է։ Այստեղ գործում են բազմաթիվ տնտեսավարողներ, որը ենթադրում է բարձր մրցակցություն։ Բայց դա […]

Գագիկ Ծառուկյանը և Արթուր Բաղդասարյանը կմասնակցե՞ն ԱԱԽ նիստին. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Մեր տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը կարևոր է նրանով, որ կհաջորդի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների  ուղևորություններին դեպի Ղարաբաղ: Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, և որ առանց Ղարաբաղի համաձայնության որևէ պայմանավորվածություն չի կարող […]

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. “Չի”  աղբյուրների փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի: Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, կան որոշ “տեխնիկական” խնդիրներ, որոնք փաստորեն այնքան էլ “տեխնիկական” չեն, […]

Հայաստանն այսօր աշխարհում հայտնի է դառնում իր արտագաղթով. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Դեռ երկու-երեք տարի առաջ ռուսական ռոք երաժշտության ականավոր դեմքերից մեկը՝ ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շեւչուկը, հայտարարել էր, թե ԱՊՀ երկրներով շրջագայության ընթացքում Հայաստան չի այցելելու՝ ասելով, թե այստեղ երիտասարդություն չի մնացել, հազիվ մեկ միլիոն բնակչություն է մնացել: Շեւչուկն առաջին երաժիշտը չէ, որ խոսում է Հայաստանի դատարկվելու մասին: Այդ մասին շարունակում է […]

Օրենքով գող Դոն Պիպոյի և գեներալների դարավոր թշնամանքի դրսևորումները. Հրապարակ

“Հրապարակը” թերթը  գրում է. Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև  տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն “կարողանում” բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների  եւ անհայտ անձանց  միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի