15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.

Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ չբանակցված եւ չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը եւ Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:

Եվրասիական տնտեսական միությունում բոլոր վիճելի հարցերը լուծվում են նաեւ քվեարկությունների միջոցով: Բելառուսը եւ Ղազախստանը ներկա ձեւաչափի պայմաններում շատ հաճախ կարողանում են համաձայնության գալ իրար հետ եւ Ռուսաստանին պարտադրել իրենց համար ընդունելի մոտցումներ: Եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, քանի որ Հայաստանը որեւէ դեպքում չի կարող միանալ Բելառուսին եւ Ղազախստանին՝ ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը` Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի մեկ ձայնն օգտագործել` իր համար անընդունելի որոշումների կայացումը վիժեցնելու համար: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ