05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում դեղերի գները կնվազեն. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, առողջապահության նախարարությունը մշակել է դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում է առաջիկայում Հայաստանում դեղերի գների կտրուկ նվազեցում։ Ակնկալվում է, որ արված փոփոխությունները հնարավորություն կտան ներմուծվող դեղերի գներն իջեցնել ընդհուպ մինչեւ 20-30 տոկոսով։
   
   Դեղերի շուկան Հայաստանում խայտաբղետ է։ Այստեղ գործում են բազմաթիվ տնտեսավարողներ, որը ենթադրում է բարձր մրցակցություն։ Բայց դա չի խանգարում, որ դեղերի գները Հայաստանում շատ բարձր լինեն։ 
   Վերջին տարիներին բազմիցս փորձ է արվել այս դաշտը կարգավորել, դրանից ոչինչ չի ստացվել։ Պատահական չէ, որ այսօր դեղերի գները Հայաստանում գրեթե 50 տոկոսով բարձր են, քան հարեւան Վրաստանում։ Նաեւ դա է պատճառը, որ հաճախ մարդիկ գերադասում են դրանք բերել այս երկրից։ Մանավանդ փոքր շրջանառությունների դեպքում ազատվում են մաքսային վճարներից։

   Հայաստանում դեղերի գների բարձր լինելու պատճառները տարբեր են։ Սակայն այստեղ էական դեր է կատարում այն հանգամանքը, որ հայաստանյան շուկան գտնվում է միջազգային խոշոր կորպորացիաների ուղղակի ազդեցության տակ։ Նրանք տարբեր երկրների նկատմամբ իրականացնում են տարբերակված գնային քաղաքականություն։   

Սա էլ դարձել է դեղերի ներքին գների բարձր լինելու հիմնական պատճառներից մեկը։ Այս իրավիճակը Հայաստանում առկա է տարիներ շարունակ։ Այդ ընթացքում սպառողները լուրջ ֆինանսական կորուստներ են կրել։ Եթե հաշվի առնենք, որ արտերկրից Հայաստան է ներմուծվում տարեկան 100-110 մլն դոլարի դեղորայք, ապա կստացվի, որ կորուստներն անցնում են 20-30 միլիոնը։ 

   Թե ինչու մինչեւ հիմա նախարարությունը չէր կարգավորում դեղերի շուկան, եթե կար այդպիսի հնարավորություն՝ դժվար է ասել։ Առավել եւս, նախարարության պաշտոնյաներն իրենք են խոստովանում, որ բազմաթիվ եվրոպական երկրներ շատ վաղուց օգտվում են այդ սկզբունքից. “Եվրոպական երկրներում արդեն 40 տարի է, ինչ ընդունված է մի կանոնակարգ, որը թույլ է տալիս առանց արտադրող երկրի թույլտվության՝ այլ երկրներից ներմուծել դեղեր”։ Հայաստանը չի օգտվել դրանից։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ