15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գագիկ Ծառուկյանը և Արթուր Բաղդասարյանը կմասնակցե՞ն ԱԱԽ նիստին. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը կարևոր է նրանով, որ կհաջորդի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների  ուղևորություններին դեպի Ղարաբաղ:

Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, և որ առանց Ղարաբաղի համաձայնության որևէ պայմանավորվածություն չի կարող գործել:

ԱԱԽ նիստի հաջորդ “առանձնահատկությունն” էլ այն է, որ տեղի է ունենալու հուլիսի 3-ի՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փուլի նախօրյակին:

Եվ, ի վերջո, պակաս հետաքրքիր չէ, թե արդյոք նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը և այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ