08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օրենքով գող Դոն Պիպոյի և գեներալների դարավոր թշնամանքի դրսևորումները. Հրապարակ

“Հրապարակը” թերթը  գրում է.

Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև  տեղի էին ունեցել օրը ցերեկով եւ հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն “կարողանում” բացահայտել: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի եղբորորդիների  եւ անհայտ անձանց  միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը:

Ըստ տարածված տեղեկությունների, առիթը մեքենաների վազանցն է եղել: Հետևից եկող մեքենայի վարորդը զայրացել է ու վիճաբանության բռնվել, ինչից հետո իր մոտ եղած հրազենով կրակել է: Ոստիկանությունից երեկ մեր թերթին հայտնեցին, որ այս քրեական գործով նորություն չկա:

Փոխարենը  լուրեր են շրջանառվում, որ այն “բացահայտվել”  է այլ մեթոդներով: Ըստ Էջմիածնում շրջանառվող լուրերի, միջադեպից օրեր անց Մանվել Գրիգորյանն ու մյուս կողմը բանակցել են, հաշտվել, ավելի կոնկրետ՝ “անհայտ անձինք” գեներալ Մանվելից ներողություն են խնդրել, եւ ամեն ինչ հարթվել է: Այս զրույցներին ընդառաջ շրջանառվում էր այլ վարկած եւս, որ  կրակոցներով միջադեպը պատահական վիճաբանության հետեևանք չէր, այլ օրենքով գող Դոն Պիպոյի եւ գեներալների միջև դարավոր կռվի դրսևորում: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ