09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր պասիվությունը ոգեւորում է ալիեւներին. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջին շաբաթվա ընթացքում ճակատային գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ սադրանքները, ինչպես նաեւ այդ երկրի բարձրագույն ղեկավարության բոլոր առանցքային ներկայացուցիչների (նախագահ, արտգործնախարար, պաշտպանության նախարար) սպառնալից հայտարարությունները մեր դիվանագիտական կորպուսի հակազդեցությանը փաստորեն չեն արժանանում։ 

   Օրինակ, ԵԽ ԽՎ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանի նախագահն օրերս հնչեցրեց զառանցանքներն “ադրբեջանական հողերի վրա” Ռուսական կայսրության ջանքերով ստեղծված Հայաստան պետության մասին, որոնք ակնհայտորեն ուղղված էին արեւմտյան լսարանին։ 
   Դատելով նրանից, որ Հայաստանն այսօր էլ Ռուսաստանի դաշնակիցն է, նման ցնդաբանությունը չի կարող իր որոշակի հետքը չթողնել արեւմտյան հասարակության այն հատվածի շրջանում, որը մի կողմից՝ բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, իսկ մյուս կողմից՝ դժվարանում է անգամ քարտեզի վրա միմյանցից տարբերակել Հայաստանն ու Ադրբեջանը։ 
 

  Գեբելսյան ոգով անընդհատ ու ամեն պատեհ առիթով, այն էլ պետության առաջին դեմքի կողմից հնչեցվող նման տեսակետները, անկախ ճշմարտության բացակայությունից, չեն կարող եւ չպետք է անարձագանք մնան մեր կողմից։ 
   Եթե քար լռությամբ ցանկանում ենք միջազգային հանրությանը համոզել, թե քաղաքակիրթ պետություն ենք, որը շարժվում է նրա գծած չափորոշիչներով, ապա ճիշտ մարտավարություն չենք ընտրել։ 

  Քավ լիցի, չենք վիճարկում Ի.Ալիեւի Ստրասբուրգում դրսեւորած ցինիկ կեցվածքն արհամարհելու, անգամ ծաղրելու նպատակահարմարությունը։ Բայց կեցվածքը մի բան է, խոսքը, հարցադրումը, զրպարտությունը՝ բոլորովին այլ։

Մանավանդ որ Ի.Ալիեւն այնպիսի ցնդաբանություններ է դուրս տվել, որ հենց տեղում՝ մի քանի հարց-ռեպլիկների միջոցով կարելի էր նրան մեղադրել քաղաքական շիզոֆրենիայի մեջ։   

Իրականում մեր ներկա պասիվությունն է՛լ ավելի է ոգեւորում ալիեւներին։

 Ուստի հակառակորդի ջանքերի ու եռանդի մեծացմանը զուգընթաց երբեմն անհրաժեշտ է դրսեւորել այնպիսի հստակ ու աներկբա քաղաքական կեցվածք, որ համոզիչ կերպով վկայի մեր անկոտրում կամքի ու համառության մասին։ Այսօր նման կեցվածքը բնորոշ է խրամատներում գտնվող հայ զինվորականներին, որոնք, ի դեպ, նույնպես հոգեբանական աջակցության կարիք են զգում Հայաստանի արտաքին քարոզչության կոնկրետ ու հստակ հարցադրումների միջոցով։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ