10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քառյակը փոշի է փչում ժողովրդի աչքերին.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Հայրենիք եւ պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, անդրադառնալով քառյակի 12 կետանոց պահանջներին, երեկ “Ժամանակի” թերթին ասաց, որ պետք է դրվեր համակարգային փոփոխության խնդիր, մնացած ամեն ինչն աբսուրդ է. “2-3 տարի է՝ այդ չորսը խորհրդարանում են, մի մասը նրանցից կազմում են իշխանության մաս, Կոնգրես կոչվածը 18 կուսակցություննրից անվանում է վերցրել ու միացել […]

Ոստիկանապետը “պատերազմ” է հայտարարել համակարգի դեմ. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Վովա Գասպարյանի “օրենքով գողերի” դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են: Օրերս ոստիկանությունում՝ հերթական ժողովներից մեկի ժամանակ Վովա Գասպարյանը պայքարի սլաքը ուղղել է այս խմբին, ինչը համակարգում դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ թաղային հեղինակությունների հետ շատերը բարեկամական հարաբերություններ ունեն: Օրերս նրանցից ոմանք խուզարկվել են, բերման ենթարկվել: Բայց […]

“Ագն”-ին դարձել էր պոռնկատուն. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթը տեղեկացնում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվեց Սերժիկ Դարչինյանի գործի դատական քննությունը: 61-ամյա Սերժիկ Դարչինյանը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար: Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչեւ 2013 թվականի ապրիլ ամիսը Սերժիկ Դարչինյանը, օգտագործելով ու փաստացի ղեկավարելով “Ագնի” ռեստորանային համալիրը, 3 հազարից մինչեւ 5 հազար դրամ վարձավճարով […]

13 կրակոցից 8-ը արձակել է Գոռ Առաքելյանը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, մայիսի 17-ին Երեւանում “Վերնիսաժ”-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի: BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է:  Լուրեր կան, որ գործով մեղադրյալ Վալերի  Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել […]

Գերի ընկած Խոջոյանն էլի անասուններ է պահում. Ժողովուրդ

“Ժողովուրդը”-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած եւ մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սեւանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում: Արսեն Խոջոյանը գերի […]

Ռոբերտ Նազարյանը տեղյակ չէ. Հայկական ժամանակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ պատասխանելով “Հայկական ժամանակ”-ի  հարցերին՝ ասել է,  թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում “Հայաստանի էլեկտրական ցանցերի” տնօրենը: “Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը”,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաեւ, թե որքան աշխատավարձ է ստանում “Հայռուսգազարդի” […]

Պատժել են “տղայականով”. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեկ Երեւանի պետհամալսարանում  նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների “հրամանատար” Գեւորգ Մելքոնյանի մասնակցությամբ։ Ըստ ԵՊՀ թերթի աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր “պարտավորվածությունները” չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս “պատժել” են “տղայականով” եւ ռեկտորին սպառնացել, որ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն։ Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից: […]

Պուտինը Անի Զախարյանի “ծնող է կանչելու”.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը անդրադառնալով Անի Զախարյանի Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի ուղղված նամակին՝ հիշեցնում է, թե ինչպես տիկինը  հայտնվեց քաղաքական դաշտում: Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներին: Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ աղջիկներին մինչեւ 26 տարեկանը կուսությունից զրկվելու կոչով դիմեց եւ […]

Որտե՞ղ է լինում Ռուբեն Հայրապետյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, այս օրերին ԼՂՀ-ում է գտնվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ռուբեն Հայրապետյանը։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահառվածում Ռ. Հայրապետյանին շատ հաճախ կարելի է տեսնել Արցախի “Արմենիա” հյուրանոցում։ Բանն այն է, որ Ռ. Հայրապետյանն Արցախում սկսել է շատ մեծ ներդրումներ կատարել տարբեր բիզնես ծրագրերում ու շատ հաճախ է լինում այնտեղ՝ անձամբ […]

Քառյակը հնգյակ չի դառնա. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում Ազգային ժողովի “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել, որ քառյակը հնգյակ չի դառնալու: Ամեն դեպքում ՕԵԿ-ը նման հարց չի քննարկել եւ այս պահին չի քննարկում    “Այդուհանդերձ մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում քառյակի առաջարկներին՝ նրանց կողմից ձեւակերպված 12 կետերի շուրջ կա դրական մոտեցում, ինչն արդեն իսկ, կարծում եմ, համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի