Քաղմասում մարմնավաճառներն ածելիներով հետապնդել են ոստիկաններին. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց չորս կանանց գործով դատական քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Ըստ մեղադրանքի ՝ոստիկանության Շենգավիթի բաժնում այդ չորս կանայք ածելիները ձեռքներին հետապնդել են ոստիկաններին, երկու ոստիկանի հարկադրել են բաժնից փախչել՝ ածելիով վնասելով նրանցից մեկի դաստակը:
Չորս կանանցից երեքին՝ Նարեին, Պայծառին ու Էլմիրային 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը 1-ին մարմնավաճառության կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Անժելան՝ բերման ենթարկված Էլմիրայի մայրը, ըստ մեղադրանքի, մուտք է գործել ոստիկանության առաջին հարկի միջանցք, վիճաբանել է ոստիկաններ Ալավերդյանի, Մելքումյանի, Նավասարդյանի հետ, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո փորձել է վնասել ոստիկան Նավասարդյանի դեմքը, հետապնդել է նրան ու ոստիկան Ալավերդյանին:
Բերման ենթարկված երեք կանայք նույնպես, ըստ մեղադրանքի, վիճաբանել են ոստիկանների հետ, չեն ենթարկվել, հրաժարվել են ենթարկվել անձնական զննության, ածելիներով հետապնդել են ոստիկաններին, իսկ Նարեն ածելիով վնասել է ոստիկան Նավասարդյանի դաստակը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: