07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախկին նախարարի հին սովորությունը.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին “գործուղել” իրեն պատկանող “Նոր Ռեժանս”  ռեստորան։ Բանն այն է, որ նախկին նախարարին իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում։ Անգամ նշվում է, որ Ա. Հարությունյանը իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան, ոչինչ, չի բարկանալու դրա համար”։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ