11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա՞. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի ամիս հետո նույն այս հանձնաժողովը (Հանրային կապերը կարգավորող հանձնաժողով) կրկին անդրադառնալու է էլէներգիայի սակագնին: Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի ամսից հավանաբար հաջորդ տարվա գարնանը, էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով: Սա պայմանավորված է նրանով, որ էներգահամակարգի խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հայկական ատոմակայանը, 1․5-2 տարով կանգնելու է հիմնանորոգման:

 Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք է ձեռք բերում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների և նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները: 

Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն է: 
Պարզվում է՝ որ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է: Նա և նրա կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ և 112 հազար դոլար դրամական միջոցներ: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ