26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արսենյանը հիմա էլ քաղաքապետ է նշանակում. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.  Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում եւ Գորիսում, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում։ Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։ Ջերմուկում “ասողը” Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում Լիսկան՝ Սուրեն  Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել։ Ինչ […]

Մովսիսյան-Մարգարյան եղբայրների էպոխան ավարտվեց. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Արմեն Մովսիսյանը, ով 2001թ.-ից զբաղեցնում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, երեկ հրաժեշտ տվեց իր աթոռին։ Ի դեպ, առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, չնայած ազգանունների տարբերությանը։ Ինչպես հայտնի է, նրա փոխարեն դեսպան է նշանակվելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ […]

Տիգրան Մուկուչյանի կինը՝ նոտար.168 ժամ

“168  Ժամ” թերթը գրում է. Ապրիլի 28-ին արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղթահարած 18 դիմորդի տրամադրել էր նոտարների որակավորման վկայական։ Մեր տեղեկություններով, նրանցից մեկը՝ Իննա Շահնազարյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կինն է, ով նոտար է աշխատելու Բաղրամյան փողոցի վրա տեղակայված ամենահին նոտարական գրասենյակում։ Այն համարվում է Հայաստանի ամենաեկամտաբեր […]

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել Աժ նախագահի ընտրութանը և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին։ Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թևի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել և ապացուցել, թե իրենք Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 […]

Նախկին վարչապետը Չինաստանում է. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են շրջանառվում։ Որոշ աղբյուրներ նշում են, որ նա Հայաստանում է, մյուսները՝ որ նա գտնվում է Իսպանիայում, որտեղ առանձնատուն ունի։ Նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, սակայն, մեզ տեղեկացրին, որ Սարգսյանը գտնվում է Չինաստանում, որտեղ նրա եղբայրը զբաղեցնում է ՀՀ դեսպանի պաշտոնը։ Մանրամասները՝ թերթի […]

Մհեր Սեդրակյանը հերթական անգամ աչքի ընկավ իր պահվածքով. Ժողովուրդ

՛՛ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, երեկ հերթական անգամ աչքի ընկավ իր պահվածքով. չնայած ԱԺ նախագահի ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի, սակայն նա որոշել էր բաց քվեարկել: Սեդրակյանը քվեախուց մտավ ՀՀԿ-ական Հովհաննես Սոֆոյանի հետ, այնուհետև դուրս եկավ առանց քվեաթերթիկը ծալելու՛՛,-գրում է ՛՛Ժողովուրդը՛՛: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:   

Ով կլինի Արարատի նոր մարզպետը. Հրապարակ

Այսօր կառավարության նիստում վերջապես կհայտարարվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնանկության վերաբերյալ։ Գրիգորյանը կնշանակվի բնապահպանության նախարար, իսկ մարզպետի պոստը, երկար ծանրութեթև անելուց հետո, Սերժ Սարգսյանը, ՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով, պատրաստվում է հանձնել մարզի ջրօգտագործման բաժնի պետ Ռոբերտ Աբրահամյանին։ Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

ՕԵԿ-ի ծպտյալ պաշտոնյաները. Ժողովուրդ

Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում։ Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին։  ՛՛Ժողովուրդ՛՛-ը Այվազյանից փորձե; է ճշտել, թե դուրս է եկել ՕԵԿ-ից. ՛՛Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում՛՛,– ասել է փոխնախարարը, ապա նշել, որ նախարարությունում կա լրատվության բաժին։ Ստացվում է, որ […]

՛՛Արյան կանչով՛՛ իշխանության գիրկը նետված ԲՀԿ-ը դավաճանեց քառյակին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի և հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ ՛՛արյան կանչով՛՛ իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն և օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը: Ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի […]

ԲՀԿ-ից նեղացած Լևոն Զուրաբյանը դիմեց մյուս ՛՛ախպերությանը՛՛. Իրավունք

՛՛ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ՛՛քաշեց՛՛ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս շտապեց հայտարարել, որ իրենց ֆրակցիան չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը սիրով մասնակցեց։ Զուրաբյանի ագրեսիան դրսեւորվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վրա, երբ քննարկվում էր ՛՛շքեղության հարկի՛՛ վերացման օրենքի նախագիծը։ Զուրաբյանական հիստերիային ի պատասխան՝ Մ. Մելքումյանը խոստացավ մի քանի տնտեսագիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված