Ամենահավանականը Գեւորգ Կոստանյանն է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ամենահավանական թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Այս պահին Կոստանյանի հարցը դրված է լուրջ քննարկման: Թերթը հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի տեղը թափուր է, քանի որ դատավոր Ալվինա Գյուլումյանը ժամանակից շուտ հետ կանչվեց եւ նշանակվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Թափուր տեղի համար հայտարարված է մրցույթ: Շարունակությունը […]