05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ն պասիվ է, Փաշինյանն էլ դեմ է. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի, բավականին հետաքրքրաշարժ տվյալներ են  ներկայացրել “ԱԺ օրենսդրական գործունեության մոնիտորինգ” ծրագրի իրականացնողները։     Պարզվում է, Ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 143 օրենք, որոնցից միայն 7-ն են հեղինակել պատգամավորները։    143 օրենքից 77-ը ընդունվել է արտահերթ նստաշրջանների մի քանի օրերի ընթացքում, իսկ 66-ը գարնանային նստաշրջանի 5 ամսվա ընթացքում։    Ամենաակտիվը […]

Ով կկասկածի Հայրիկյանին. Ժողովուրդ

Կիրակի օրը երեկոյան ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը պատասրատվում է սկսել խոստացած հացադւոլը, թե որտեղ՝ պարզ չէ: Երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նա ասաց, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատալու, որ նա իսկապես հաց չի ուտելու, կարող են դիմել բժիշկներին: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Գեներալ Մանվելը սնանկացնելու է. Ժամանակ

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի կողմից “Երդվյալ ազատամարտիկների միություն”  եւ Ռ. Գեւորգյանին չմիացած Ռուստամ Գասպարյանի Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի ստեղծումն ու երկու կառույցների ակտիվությունն այնքան է զարյացրել գեներալ Մանվել Գրիգորյանին, որ նա Սեյրան Սարոյանի հետ առաջիկա գործողությունների պլան է մշակում՝ պատժելու իր դեմ գնացողներին: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը: “Սնանկացնելու եւ վտարելու եմ”,-խոստացել է գեներալ Մանվելը: […]

Սերժ Սարգսյանի կարեւոր երկու քայլը. Առավոտ

“Առավոտ”-ի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարեւոր երկու քայլ արեց իր մասնակցությամբ. Պահպանեց ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման ապագայում եւ առաջին անգամ այդպիսի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին “բռնապետ” անվանեց, իսկ Թուրքիայի նոր իշխանությանը՝ Ալիեւին պաշտպանող։ Իսկ Էրդողանի՝ “կրտսեր եղբորն” աջակցելու ծրագիրն Ուելսում թերեւս չարժի իրագործված համարել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրում “ԼՂ հակամատություն” արտահայտությունը նախ առհասարակ բացակայում […]

Հրայր Թովմասյանին նախապատրաստում են. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու: Թերթը հիշեցնում է, որ  ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին 66 տարեկան […]

Կոմպրոմատներ Զարուհու դեմ. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ շուտով հրապարակային շրջանառության մեջ են հայտնվելու կոմպրոմատային նյութեր Զարուհի Փոստանջյանի՝ ինչպես ԵԽԽՎ-ում ունեցած շփումների խոհանոցի, այնպես էլ ԱՄՆ-ում մի քանի ամսվա ՛՛ուսումնառության՛՛ բազում մանրամասներ: Սակայն ըստ մեր աղբյուրի՝ իշխանություններն ու առավել ևս ԱԱԾ-ն դրա հետ որևէ առնչություն չունեն, այլ դա սեփական հնարավորություններով անում են Ռոբերտ Քոչարյանի ճամբարակիցները` նաև օգտագործելով […]

Բաղդասարովը չի վերադառնա. Հայոց աշխարհ

 Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե իբր ՛՛Արմավիայի՛՛ սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը մեծ ջանքեր է գործադրում ՛՛հայաստանյան ավիացիոն ոլորտ՛՛ վերադառնալու համար։  Ինչպես ՛՛Հայոց աշխարհին՛՛ հաջողվեց պարզել Միխայիլ Բաղդասարովի շրջապատից, գործարարը այս կապակցությամբ նկատել է. ՛՛Չկա այնպիսի ուժ, որը կարող է ստիպել ինձ վերադառնալ Հայաստանի ավիաշուկա՛՛։

Չի՞ ճանաչում Սուրիկ Խաչատրյանին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Երեկ երբ փորձում էինք ճշտել, թե ԱԺ պատգամավորները ինչպես են վերաբերվում Սյունիքի նախկին տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հավանական վերադարձին, մեզ թվաց, թե ամենասուրն այս թեմայով խոսելու են ԲՀԿ-ականները: Զանգահարեցինք ԲՀԿ-ական Մուշեղ Պետրոսյանին, սակայն մեր հարցին նա պատասխանեց. ՛՛Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը և քանի որ այդ մարդուն չեմ ճանաչում, ոչինչ […]

Գեներալները ՛՛Ծաղիկ Ռուբոյին՛՛ չեն ներում. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Ասում են, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին ՛՛ակտիվացումները՛՛, ազատամարտիկների հետ հանդիպումները և նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ ՛՛ամբարելը՛՛ խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին: Ասում են նաև, թե ՛՛Երդվյալ ազատամարտիկների միություն՛՛ կառույցով Ռուբեն Գևորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի […]

Դպրոցականների թիվն աճել է, բայց . Հայկական ժամանակ

Նոր ուստարում դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել շուրջ 36 հազար 800 երեխա, այս տարի այդ թիվը շուրջ 37 հազար 500 է: Այս տեղեկատվությունը երեկ ՀԺ-ին տրամադրել են Կրթության և գիտության նախարարությունից: Նկատենք, որ 2008 թվականին Հայաստանում ծնվել է 41 հազար 238 երեխա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի