05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

“Բորոդինո” պահածոների գործարանը սնանկացման ճանապարհի՞ն է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ Արարատի մարզում գործող “Բորոդինո” պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: “Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն՝ Միսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ. “Դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն:  […]

Ինչու ազատվեց Վահե Հակոբյանը. վարկածներից մեկը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնից ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի անակնկալ հեռացման մասին տարատեսակ լուրեր են շրջանառվում: “Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:  “Ժողովուրդ”-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանին […]

“Ազատ դեմոկրատներ”-ը կդառնա սահմանադրական փոփոխությունները պաշտպանող 2–րդ ընդդիմադիր կուսակցությունը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության քաղաքական խորհուրդը առաջիկա օրերին քննարկելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր նախնական դիրքորոշումը:  “Կա բավական մեծ հավանականություն, որ կուսակցությունը կողմ կարտահայտվի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն: Եթե դա տեղի ունենա, “Ազատ դեմոկրատները” ՀՅԴ-ից հետո կլինի ընդդիմադիր դաշտում գործող երկրորդ կուսակցությունը, որ պաշտպանում […]

Սուրիկ Խաչատրյանը 100 տոկոսով վստահ է. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ իրենց տեղեկություններով`Սյունիքի նախկին եւ պոտենցիալ նոր մարզպետ Սուրիկ Խաչատրյանը արդեն 3 օր է` Գորիսում է: “Հայտնի է, որ Բուդաղյանների հետ կատարված դեպքից հետո Ս. Խաչատրյանը Սյունիք չէր գնում: Ամեն դեպքում, ունենալով 100 տոկոս վստահություն, որ ինքն է նշանակվելու մարզպետ` Ս. Խաչատրյանը մեկնել է` կարգավորելու ինչ-ինչ հարցեր, հատկապես` մարզպետարանի ներսում: Ս. Խաչատրյանն […]

“Ուզում են պսակվեն, ուզում են բաժանվեն, մեզ չի հետաքրքրում”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենց չեն հետաքրքրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ժամանակահատվածում հաճախակի դարձած հանդիպումները: “”Իսկ ինչու մեզ կամ որեւէ քաղաքական ուժի անհանգստացնեն այդ հանդիպումները: Նախ` առաջին անգամը չէ, որ հանդիպում են, արդեն իրենց հանդիպումներն […]

Իրաքի եզդիների համար դրամահավաք է անցկացվում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Սինջար” եզդիների ազգային միավորում» հկ-ն Իրաքում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով երկրորդ անգամ է պատրաստվում դրամահավաք անցկացնել: “Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացել է “Սինջար” հկ-ի նախագահ Բորիս Մուրազիից:  “Այս անգամ անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո մեր կազմակերպության երիտասարդներից մի քանիսը կգնան Սիրիա, քանի որ այնտեղ եզդի փախստականների ճամբար կա, որտեղ ապրում են […]

Տեր-Պետրոսյան – Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է քառյակի առաջիկա հանրահավաքի օրը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ ոչ խորհրդարանական ուժերից բաղկացած քառյակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է, որ քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: “Վաղը կայանալիք քառյակի հերթական նիստի ընթացքում քառյակի ներկայացուցիչները քննարկելու են հանրահավաքի անցկացման հարցը եւ հայտարարելու են հանրահավաքի անցկացման օրը: Մեր տեղեկություններով՝ “Ժառանգություն” կուսակցության […]

Ընդամենը 4 ամիս աշխատելուց հետո Կոտայքի նորանշանակ մարզպետն արձակուրդ է գնացել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն իր պաշտոնավարման պահից ի վեր՝ 4 ամիս, օրնիբուն, տքնաջան աշխատում է, գրեթե ամեն օր այցելելով համայնքներ, ծանոթանալով “դրանց խնդիրներին, լինելով ուսումնական հաստատություններում, ինչպես նաև հետ չմնալով ոչ մի տոնակատարությունից ու կերուխումից, որոնք իրականացվում են համայնքներում:  “Այսքան “տանջալից” աշխատանքից հետո, բնականաբար, նրան հանգիստ է հասնում, և Արամ Հարությունյանը հիմա […]

Արթուր Բաղդասարյանը ռեստորանում տհաճ պատմության մեջ է հայտնվել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ մի քանի օր առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել Աշտարակի խճուղու վրա գտնվող “Ուռենիներ” ռեստորանում: “Այստեղ խնջույքի հավաքված մեծ խումբ ազատամարտիկներ խիստ զայրացել են այն փաստից, որ ռեստորանի երգիչները հայտարարել են, թե Արթուր Բաղդասարյանի պատվին կատարվում է “Դեն պաբեդի” երգը: Ազատամարտիկների զայրույթն այնքան վտանգավոր է եղել, որ […]

Իշխանափոխության միակ ճանապարհը. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագրականում կարդում են.  Գլխավոր խնդիրն այստեղ երեւակայության պակասն է. ընդդիմադիրները՝ թե՛ այսօրվա, թե՛ երեկվա, չեն պատկերացնում, թե ինչով կարող են զբաղվել՝ բացի նախագահի անհապաղ հրաժարականը պահանջելուց: Այստեղ կա նաեւ ծուլության տարր՝ որեւէ այլ բան պահանջելու համար պետք է ուղեղին “զոռ տալ”, կարդալ, ուսումնասիրել, հաշվարկներ անել՝ ո՞վ դրա հավեսն ունի: Կա նաեւ չհասկացված լինելու վախը. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի