07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հս․ Իրաքից Թուրքիա փախած 30 հազար եզդիներ պատրաստ են Հայաստան գալ. Ժամանակ

”Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախած եզդիները ցանկություն ունեն, պատրաստ են Հայաստան գալու”,- ‘Ժամանակի”-ի հետ զրույցում ասել է ”Սինջար” եզդիների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազինը՝ հավելելով, որ անհրաժեշտ ճանապարհները չկան, միայն պետության կամքի դեպքում կարող են այդ խնդիրները լուծվել: Իրաքի թուրքական սահմանի եզդիական գյուղեր այցելության ժամանակ Հայաստանում բնակվող եզդիները դրամահավաքի արդյունքում մոտ 10 հազար ԱՄՆ դոլար հավաքված գումարով 25 վրան են որպես օգնություն տվել. վրանները հնարավոր է օգտագործել նաև ձմռանը, դրանք շուրջ 150 մարդկանց համար են նախատեսված:

Ըստ Բորիս Մուրազինի՝ սկզբում որոշել էին սնունդ գնել, բայց հետո տեսան, որ Թուրքիայում սնունդը քիչ թե շատ ապահովված է, եզդիների խնդիրը մեծամասամբ կացարանի հետ է կապված. այգիներում են գիշերում: Բորիս Մուրազինը նաև ընդգծել է, որ Թուրքիայում հայտնված շուրջ 30 հազար եզդի փախստականները վստահ չեն, որ հալածանքների չեն ենթարկվի։ ”Ինչպես 74 թ. կիրառեց Բաթմանի եզդիների նկատմամբ, հարկ եղած դեպքում մուսուլմանական, ծայրահեղ իսլամիստների շահերն է պաշտպանելու”,- ասել է նա:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ