18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անարձագանք չի մնալու. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ իրենց տեղեկությունններով՝ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կառավարության նիստում: “Այդ հարցը երեկվա նիստում չի որոշվել միայն մի պատճառով, որպեսզի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ անհարկի շահարկումներ և աղմուկ չբարձրանա, քանի որ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատյանի նշանակումն անարձագանք չի մնալու”,- գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կադրերին տանում է . Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ օրեր առաջ Քրեակատարողական վարչության պետ նշանակված Արթուր Օսիկյանը արդեն իսկ սկսել է ՔԿ վարչությունում սեփական թիմը հավաքելու գործընթացը: “Մասնավորապես, նշանակվելուց կարճ ժամանակ անց նա ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության իր մտերիմ մի քանի աշխատող է արդեն իսկ աշխատանքի ընդունել, ինչպես նաեւ մի քանի աշխատող ոստիկանության համակարգից: Այս օրերին իր նշանակմանն է […]

Երեւանում՝ ինչպես Սիցիլիայում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ հերթական ռազբորկա է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում: “Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով “Էրեբունի” բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հրազենային վիրավորումը պատճառել է “Ժագա” մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով՝ օրեր առաջ վերադարձել Հայաստան: Ավելի ուշ […]

Շարմազանովը որոշել է հիշել ջահել օրերը. Ժողովուրդ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը։ “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” հեռուստախաղին։ Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ “պարապմունքներ” է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական […]

13 հազար եվրո աշխատավարձից հետո. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, եւ ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, եւ առաջիկա […]

Արսեն Սաֆարյանի բիզնեսը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսեւորի նաեւ բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով ‘’Yans’’-ի  նման մի ռեստորան-ակումբ է բացելու. ‘’Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքներ  են տարվում’’: Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է եւ իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, […]

Տրանսվիստիտ լինելը լուրջ բիզնես է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Եվրատեսիլ-2014՛՛-ի հաղթողը՝ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վուրտսը նկարահանվել է ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում: Նրա հետ նույն ֆոտոշարքում նկարահանվել է մոդել Էշլի Գուդը: Վյուրստը հարցազրույց է տվել մի շարք առաջատար լրատվամիջոցների ՝ ասելով, որ մորուքավոր կնոջ կերպարը ինքը հղացել է տարիներ շարունակ: ՛՛Ես ծնվել եմ ավստրիական գյուղերից մեկում , որը շատ […]

Վայքում ուրա՞ն է հայտնաբերվել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վայքի եւ մոտակա գյուղե­րի բնակիչներն ան­հանգստացած են: Սա­րալանջին, որի ստորոտում գտն­վում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վեր­ջին մի քանի օրում այստեղ ինչ- որ մեքենաներ են բերվել, եւ հո­րատման աշխատանքներ են տե­ղի ունենում: Երեկ թերթի խմբագրություն էին զանգա­հարել  Վայքի բնակիչները եւ հայտնեցին, որ անհայտ մի ընկե­րություն այստեղ ոսկու արդյու­նահանում է սկսում: […]

“Կներես, մորքուր ջան, լավ կլինի”.Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Վարդանյանի, Սարգիս Գրիգորյանի, Ալբերտ Սարգսյանի եւ Նարեկ Դավթյանի գործի դատական քննությունը: Գործին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Ըստ դատական ակտի՝ Արմեն Վարդանյանը 2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 15-ի սահմաններում Նարեկ Դավթյանից ստանալով տեղեկատվություն եւ համաձայնության գալով Սարգիս Գրիգորյանի ու Ալբերտ Սարգսյանի հետ, դիմակավորված ու զինված՝ Աբովյան […]

Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի. 168 ժամ

‘’168 ժամ’’-ը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ: Այսպիսով, թեժ աշնան կուլմինացիա ենթադրող հանրահավաքը կազմակերպելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ‘’Ժառանգությունը’’: Եռյակի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանրահավաքի հիմնական ասելիքը վերաբերելու է իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարմանը եւ սահմանադրական փոփոխություններին: Ասելիքը՝ ասելիք, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի