18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայկ Հարությունյանի հեռանալու պատճառը.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հարցին՝ ՛՛ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ […]

Աղվան Հովսեփյանն իր սանիկին նոր պաշտոն է խոստացել. Հրապարակ

”Հրապարակ՛՛ թերթը գրում է. Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո կրկին իր ՛՛ափսեում՛՛ է իրեն զգում, հարցեր է լուծում, պաշտոնների խոստումներ է տալիս: Վերջերս նախկին պատգամավոր, Աղվան Հովսեփյանի սանիկ Մխիթար Վարագյանը նեղ շրջանակում չի թաքցրել իր ուրախությունն ու կիսվել է, որ քավորն իրեն պաշտոն է խոստացել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Յուրի Վարդանյանի օրիգինալ նվերը ՝ Մայա Փանջիկիձեին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով […]

Սպրոտսմենին դանակահարել են քրոջ համար. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով նախօրեին Աջափնյակ համայնքի թիվ 47 շենքի բակում դանակահարել են մի անչափահաս տղայի, ով սպորտսմեն է: Թերթի տեղեկություններով դանակահարության պատճառն այն է եղել, որ մի խումբ տղաներ նրա քրոջն ան­հանգստացրել են: Երեկոյան, երբ քույ­րը տուն վերադառնալիս է եղել, եղ­բայրն իջել է նրանց հետ հաշիվները մաքրելու, ու հենց այդ ժամանակ էլ երիտասարդները շենքի բակում դանակահարել […]

Չորս տարի սպասեք. Ժամանակ

“Քոչարյանը իր մտորումների մեջ ազատ մարդ ա, քաղաքա­կան գործիչ ա: Կարող ա շատ բան որոշի, շատ բան ուզենա: Իսկ կվերադառնա թե ոչ’ ժամա­նակը ցույց կտա”, – ի պատաս­խան “ժամանակի” հարցին երեկ ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը’ հավելելով. “Պարզ ասեմ, հլա մոտ 4 տարք) մեր հան­րապետությանը նախագահ ու­նենք: 4 տարի հետո պտի Նոստ- րադամուսը [ինես, որ գուշակես, […]

Աղբամաններն են գողանում. Ժողովուրդ

Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի Մաշտոցի պողոտայից անհետացել են թվով 18 փայտյա աղբամաններ: “Ժողովուրդ”-ի տեղեկացմամբ, խոսքն այն աղբամանների մասին է, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 77 հազար դրամով: Ստացվում է, որ 1 մլն 386 հազար դրամի աղբամաններ են կորել մայրաքաղաքից:  Այս առիթով թերթը զրուցել է Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ, ով ասել […]

Ռազմական շքերթ չի լինի. Հայկական ժամանակ

Այս տարի սեպտեմբերի 21-ին անկախության տոնակատարության շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում: Այս մասին “Հայկական Ժամանակ”-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: “Չէ, չի նախատեսվում: Հո ամեն տարի չի՞ լինի: Կլոր կամ զույգ ամյակներին է լինում”:  Ոմանք պնդում են, որ հատկապես ամռանը տեղի ունեցած միջադեպերից հետո արժեր շքերթ կազմակերպել. Այս դիտարկմանը ՊՆ խոսնակը պատասխանել […]

Պատգամավորի որդուն ձերբակալեցին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ, “Սեւ հովազ” ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Ռոմա Գասպարյանը Երեւանում անձի առեւանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Իսկ ի՞նչ պիտի ասեր. Հայոց աշխարհ

       “Հայոց աշխարհ”-ը գրում է. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե “թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել։ Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի՝ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինելու, ես, որպես ոստիկանապետ, […]

Վարչապետների ի՞նչն են կանոնակարգելու. Չորրորդ իշխանություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսին հայտարարել էր “վարչապետների ակումբ” ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում: Պարզվում է՝ ակումբը դեռեւս չի գործում, որովհետեւ մշակվում է դրա կանոնակարգը: “Չորրորդ իշխանության” հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը եւս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի