12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Աղբամաններն են գողանում. Ժողովուրդ

Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի Մաշտոցի պողոտայից անհետացել են թվով 18 փայտյա աղբամաններ: “Ժողովուրդ”-ի տեղեկացմամբ, խոսքն այն աղբամանների մասին է, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 77 հազար դրամով: Ստացվում է, որ 1 մլն 386 հազար դրամի աղբամաններ են կորել մայրաքաղաքից: 

Այս առիթով թերթը զրուցել է Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ, ով ասել է. “Մենք դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը նամակ ենք ուղղել, որպեսզի իրենք բացահայտեն: Երբեւէ մի փողոցի վրայից այդ քանակությամբ աղբաման չի գողացվել կամ չի պակասել: Հուսանք` կբացահայտվի գործը”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ