21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իսկ ի՞նչ պիտի ասեր. Հայոց աշխարհ

 

 

 

 “Հայոց աշխարհ”-ը գրում է.

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե “թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել։ Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի՝ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինելու, ես, որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու”,- բառացիորեն ալեկոծեց ընդդիմադիր հանրությանը։ 

Մեկը մյուսին հետեւեցին Վ.Գասպարյանին դատապարտող հայտարարություններ, իշխանությանը մեղադրեցին ուժ կիրառելու մտադրության համար եւ այլն։ 

Բայց մի կողմ դնենք զանգվածային հիստերիան եւ հարց տանք. իսկ ի՞նչ է ասել ոստիկանապետը։ Նա ընդամենը հայտարարել է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, օրենքի խախտումները չեն հանդուրժվելու։

Միանգամայն ճիշտ, արդարացված եւ հստակ դիրքորոշում։ Ուրիշ ի՞նչ պետք է ասեր Վ.Գասպարյանը։ Որեւէ մեկը չի արգելում կազմակերպել միտինգներ եւ այլ միջոցառումներ։ Թեժացրե՛ք աշունը։ Բայց գործեք օրենքի սահմաններում։ Ուրեմն՝ ինչո՞վ է բացատրվում հիստերիան։ Թեժ աշնան նախաձեռնողները չեն պատրաստվում գործել օրենքի սահմաններո՞ւմ։ Պատրաստվում են խախտե՞լ օրենքը։

Թեժ աշունների մասին երազողների բախտը բերել է, որ չեն ապրում, ասենք, Ֆրանսիայում կամ մեկ այլ քաղաքակիրթ երկրում։ Այնտեղ նրանց հինգ րոպեում կբացատրեին, թե ինչ հետեւանքներով է հղի օրենքի խախտումը։ Եվ ժողովրդավարության խախտման մասին այնտեղ որեւէ մեկը չէր էլ խոսի։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ