17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լավ եմ արել՝ ընդհատել եմ. Ժողովուրդ

Անցած կիրակի  Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը լեփ-լեցուն էր.մենահամերգով հանդես եկավ երգչուհի Ալլա Լեւոնյանը: Մենահամերգը նշանավորվեց երկրպագուների մեծ հոսքով եւ զանազան իրադարձություններով, որոնք հասարակության կոզմից տարբեր արձագանքների արժանացան: Մասնավորապես, Ալլա Լեւոնյանը հանկարծակի ընդհատեց երգը եւ ողջունեց ուշացումով եկած առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: “Ժողովուրդ”-ը զրուցել է Ալլա Լեւոնյանի հետ. -Անպայման պետք […]

Ի՞նչու է ազատվել նախարարի դատավոր որդին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ երեկ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մալաթիա-Սեբաստաի համայնքների 1-ին ատյանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Դատավորը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդին է: Թե ինչն է Զախարյանին ստիպել ազատվել ցմահ պաշտոնից՝ դժվար է ասել: Թերթը չի բացառում, որ սրա տակ աղմկոտ պատմություն կա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի ”շեֆը”. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Ռուսաստանում հարուցված, այսպես կոչված, “Բաշնեֆտի” գործով երեկ ներգրավվել է “Սիստեմա” ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: Նրան մեղադրում են անօրինական գումարների լեգալացման մեջ: Սա այն գործն է, որով ձերբակալվեց եւ կալանավորվեց հայազգի հայտնի ռուսաստանցի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Մի քանի օր առաջ Հայրապետյանին նոր մեղադրանք ներկայացրին, իսկ խափանման միջոցը փոխելու հայցը մերժեցին: Ռուսաստանի […]

Տարիքն է խանգարել. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված Արամ Թամազյանը “Ժողովուրդի” հետ զրույցում օրերս ասել է, որ չնայած կառույցը նոր է ստեղծվել, բայց այն հին հիմքերի վրա է հիմնված:  Հարցին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ դժվարացել է աշխատել. Թամրազյանը պատասխանել է. “Աշխատանքային հարաբերությունները լրիվ նորմալ են, չնայած գիտեք` տարիքային տարբերությունը մեծ է, Հովսեփյանի հետ […]

Առաջին տիկնոջ համար. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. “Կիրակի օրն Օպերայում տեղի է ունեցել Ալլա Լևոնյանի մենահամերգը` “Ճանապարհ” (20 տարի բեմում): Նա երգել է իր լավագույն երգերը:  Համերգը կարելի էր շատ հաջողված համարել, եթե Ալլան վերջում չփչացներ տպավորությունը. համերգին ժամանած Ռիտա Սարգսյանին ու Հասմիկ Պողոսյանին տեսնելով` նա երգն ընդհատել է, բոլորին լռեցրել և հատուկ ողջունել բարձրաստիճան տիկնանց”: Առավել մանրամասն` թերթի […]

Արթուր Աղաբեկյանն` իր Պաշտպանության նախարար նշանակվելուց. Առավոտ

Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ Պաշտպանության նախարար: Այս կապակցությամբ “Առավոտ”-ի թղթակիցը փորձել է մանրամասներ ճշտել Ա. Աղաբեկյանին: -Երկրապահական շրջանակներում խոսում են, որ Ձեզ բերելու են Հայաստան, որպես պաշտպանության նախարար, իսկ Արկադի Ղուկասյանը՝ Արցախում կրկին Նախագահ կլինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը:-Գիտեք, շատ շրջանակներում շատ […]

Նալբանդյանի այցը թանկ է նստել պետբյուջեի վրա. Ժողովուրդ

Թեև Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց և գնաց Թուրքիա: Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարևան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: ”Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ Նալբանդյանի այցի […]

Արտառոց դեպք Ծառուկյանի ”Շանգրիլա” խաղատանը. Ժողովուրդ

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի ”Շանգրիլա” խաղատանը: ”Ժողովուրդի”-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքը ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և ”կուլ է տալիս” խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե […]

ՕԵԿ-ը շարունակում է. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Հայաստանն օրենքի երկիկր դարձնելու կարգախոսը որդեգրած ”Օրինաց երկիր” կուսակցությունը շարունակում է վիճահարույց տարածքում շինարարական աշխատանքները`՝ թքած ունենալով դատարանի որոշման վրա: Երևանի քաղաքապետարանը, թեպետ, դատարանի որոշումից հետո ապօրինի շինարարության համար կուսակցությանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել, սակայն հաջորդ տուգանքի իրավունք, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, չկա, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ագրարային համալսարանի կոլեկտիվի մոտ, […]

Զարուհին խելոք չի մնում. Իրավունք

”Իրավունքը” գրում է. ”Ըստ ”Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով ”քառյակին”, գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի