11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի ”շեֆը”. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Ռուսաստանում հարուցված, այսպես կոչված, “Բաշնեֆտի” գործով երեկ ներգրավվել է “Սիստեմա” ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: Նրան մեղադրում են անօրինական գումարների լեգալացման մեջ: Սա այն գործն է, որով ձերբակալվեց եւ կալանավորվեց հայազգի հայտնի ռուսաստանցի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Մի քանի օր առաջ Հայրապետյանին նոր մեղադրանք ներկայացրին, իսկ խափանման միջոցը փոխելու հայցը մերժեցին:

Ռուսաստանի իրավապահները համարում են, որ “Սիստեմա” ընկերությունը 2008 թվականին անօրինականություններ է թույլ տվել “Բաշնեֆտ” ընկերության սեփականատեր դառնալիս: Այս գործը ռուսաստանյան փորձագիտական շրջանակներն արդեն իսկ որակել են որպես “Ռոսնեֆտ” ընկերության շահերի հետապնդում:

“Ռոսնեֆտը” ցանկանում է տիրանալ “Բաշնեֆտին”, որի սեփականատերը ներկայումս “Սիստեմա” ընկերությունն է: Հետաքրքրականն այստեղ այն է, որ Եվտուշենկովը ներկայումս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ էության, ղեկավարն է: Այսինքն` Քոչարյանը, ինչպես մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում էր նշել, աշխատանքի է անցել Ռուսաստանում:

Նա “Սիստեմա” ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, եւ հետեւաբար խոհրդի նախագահի ձերբակալումը ինչ-որ առումով նշանակում է Քոչարյանի ղեկավարի ձերբակալում: 

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը 1in.am-ի

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ