11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լավ եմ արել՝ ընդհատել եմ. Ժողովուրդ

Անցած կիրակի  Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը լեփ-լեցուն էր.մենահամերգով հանդես եկավ երգչուհի Ալլա Լեւոնյանը: Մենահամերգը նշանավորվեց երկրպագուների մեծ հոսքով եւ զանազան իրադարձություններով, որոնք հասարակության կոզմից տարբեր արձագանքների արժանացան: Մասնավորապես, Ալլա Լեւոնյանը հանկարծակի ընդհատեց երգը եւ ողջունեց ուշացումով եկած առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: “Ժողովուրդ”-ը զրուցել է Ալլա Լեւոնյանի հետ.

-Անպայման պետք է մի բիծ որոնե՞ք: Համերգը շատ լավ անցավ, ես շատ գոհ եմ արդյունքներից, հիանալի ստացված համերգ էր: Ես եմ որոշում՝ ում՝ երբ ողջունեմ, ինչպես արձագանքեմ, համերգիս ընթացքը ինչպես կառավարեմ: Իմ իրավասությունն է՝ երգս իմ ցանկացած պահի ընդհատել, ավելացումներ, լրացումներ անել: Լավ եմ արել, որ այդպես եմ արել, իմ իրավունքն է: Կարող եմ ասել նաեւ, որ այս իմ արարքը նման էր յուրօրինակ անակնկալի, որին երկրպագուներս համարժեք արձագանքեցին:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ