07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արթուր Աղաբեկյանն` իր Պաշտպանության նախարար նշանակվելուց. Առավոտ

Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ Պաշտպանության նախարար: Այս կապակցությամբ “Առավոտ”-ի թղթակիցը փորձել է մանրամասներ ճշտել Ա. Աղաբեկյանին:

-Երկրապահական շրջանակներում խոսում են, որ Ձեզ բերելու են Հայաստան, որպես պաշտպանության նախարար, իսկ Արկադի Ղուկասյանը՝ Արցախում կրկին Նախագահ կլինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը:
-Գիտեք, շատ շրջանակներում շատ բաներ են խոսում: Վստահեցնում եմ Ձեզ, որ ինձ ոչ կարող են տանել, ոչ կարող են բերել: Ես գալիս և մնում եմ: Երկրապահական շրջանակներում լավ գիտեն, որ ես առնվազն քսան տարվա անելիք ունեմ Արցախում:

Ինչ վերաբերում է Հայաստանում պաշպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններին, ապա կասեմ, որ ես ծառայել եմ վեց պաշտպանության նախարարների հետ և բարձրաձայնում եմ, որ նրանցից ամենապրոֆեսիոնալը Ս. Օհանյանն է: Վերջինիս ճիշտ ռազմավարական պլանավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ