11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տեր-Պետրոսյան – Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է քառյակի առաջիկա հանրահավաքի օրը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ ոչ խորհրդարանական ուժերից բաղկացած քառյակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է, որ քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

“Վաղը կայանալիք քառյակի հերթական նիստի ընթացքում քառյակի ներկայացուցիչները քննարկելու են հանրահավաքի անցկացման հարցը եւ հայտարարելու են հանրահավաքի անցկացման օրը: Մեր տեղեկություններով՝ “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10-ին, սակայն ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը որոշել են հանրահավաքը մեկ շաբաթ ավելի ուշ հրավիրել:

ՀՅԴ-ին եւ “Ժառանգությանը” մնում է նրանց որոշումն ընդունել ի գիտություն: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կարող է որոշվել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Հետեւաբար զարմանալի չէ ինչու են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվել այդ օրը հանրահավաք անցկացնելու առաջարկից: Մոսկվայում կարող էին սխալ հասկանալ”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ