17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծաղկուն Քոչարյանին պետք կգա բանտախցում. Առավոտ

“Ռոբերտ Քոչարյանի կարդացած գրքերը, ճամփորդելը, այդ ամեն ինչը իրեն պետք կգան հավանաբար: Որ գտնվի բանտախցում, այդ օրերը նա կարող է անցկացնել, վերաիմաստավորել իր ապրած կյանքի ժամանակահատվածը, գնահատական տալ: Այդ ժամանակ միգուցե իրեն պետք գան այդ ամենը: Իսկ մնացած պարագաներում ինքն անելիք չունի քաղաքականության մեջ”,-անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ասել է Ազգային ժողովի պատգամավոր […]

Ո”վ է փոխարինելու Արսեն Բաբայանին. Հայկական ժամանակ

“Հայկական Ժամանակ”-ի տեղեկացմամբ, ՀՀ դատական դեպարտամենտի այլեւս նախկին մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը այսօրվանից  պաշտոնապես աշխատանքի կներկայանա խորհրդարան՝ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի կարգավիճակով: Ըստ թերթի, Դատական դեպարտամենտում Բաբայանին փոխարինելու է դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետ Արման Խաչատրյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Մեդալներից հետո՝ թոշակի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն եւ տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգեւատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Կառավարության թերթի աղբյուրներն ասացին, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ինֆեկցիոն վարակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, արդեն տեւական ժամանակ է, ինչ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է: 14 հիվանդից 3-ը բուժվում են Քաջարանում, մյուսները Կապանում: Երկուսը դպրոցահասակ երեխաներ են, ովքեր մանկական բաժանմունքում են, իսկ 9-ը ինֆեկցիոն բաժանմունքում են: Դեռ պարզ չէ՝ սա ինֆեկցիա է, թե չէ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Պաշտոնյաներից ովքեր են եղել գիշերային ակումբում. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, հայտնի են դարձել օգոստոսի 26-ին “Շառլոտ” գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Ըստ այդմ, ՀՀ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան հատուկ բաժնի պետն է, Կենտրոնի հարկային տեսչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը, ով “Մետելիցա” ռեստորանի սեփականատերն է, եւ ՀՀ վարչապետի խորհրդական Կովալնեկո Շահգելդյանի փեսայի աներորդին վիճաբանել են ակումբի […]

Ի՞նչու է այդքան իջել Լեւոն Տեր-Պետրոսյանը . Ժողովուրդ

“Ժողովուրդի” դիտարկմամբ, այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  շուրջ 6 տարի առաջ ավելի շատ մարդ էր հավաքված, քան այսօր, անհերքելի իրողություն է։ Թե ով ինչու հեռացավ նրա կողքից, այդ մասին շատ է խոսվել։ Որպես ընդհանրական պատկեր, թերեւս կարելի է հիշել, որ շատ-շատերը դժգոհ էին Տեր-Պետրոսյանի  սառը վերաբերմունքից, որ միշտ իրեն բարձր էր պահում, հարկ […]

”Ներկաները լավը չեն, թող գնան, որ մենք գանք”. Հայոց աշխարհ

”Հայոց աշխարհը” գրում է. ”Խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը պարզ դարձավ՝ ընդդիմադիր քառյակը թեժ քաղաքական աշուն բորբոքելու ու քաղաքական մեծամասնության աշունը հարամելու որեւէ նպատակ չունի:    Փոխարենը, թեժ է վիճակը հենց ”քառյակի” ներսում. չորս ուժերի միջեւ առավել խորացել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ եղած տարաձայնությունները: Եվ այդ լարվածությունն է, որ սպառնում է քառյակի պառակտմանը:   Դաշնակցականները նախօրեին […]

”Չի կարելի 21-րդ դարում պետության քաղաքականության առանցք դարձնել թշնամու կերպարը”. Իրատես de facto

Ներկայացնում ենք ”Իրատես de facto”-ի հարցազրույցից մի հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: -Ինչպիսի՞ն է լինելու ”թեժ աշնան” այս տարվա տարբերակը` Ձեր գնահատականով:-Հերթական ”թեժ” աշունն է լինելու. ամեն տարի ընդդիմությունը խոստանում է թեժ աշուն, որովհետև ամռանը քաղաքական կյանքը նիրհում է, իսկ աշնանը սկսվում է խորհրդարանի աշխատանքը և որոշակի ակտիվություն է բերում քաղաքական ասպարեզ:  […]

Արմեն Երիցյանն աշխատանքի է ընդունել դստերը. Իրատես de facto

”Իրատես de facto”-ն գրում է, թե վերջերս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ ”նվաճում” է գրանցել` ”հայտնաբերելով”, որ ”իր” նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը: Երիցյանը նախարարության բաժիններից մեկում աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: 

Խաշը հարամ արին. Հայկական ժամանակ

Խաշի սեզոնի մեկնարկին ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում: Մինչ այս խմածությունը ստուգում էին` վարորդին մոտակա հիվանդանոց բերելով: Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սարքերը արդեն իսկ գտնվում են կիրառության մեջ: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ:  Առավել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի