18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Ներկաները լավը չեն, թող գնան, որ մենք գանք”. Հայոց աշխարհ

”Հայոց աշխարհը” գրում է. ”Խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը պարզ դարձավ՝ ընդդիմադիր քառյակը թեժ քաղաքական աշուն բորբոքելու ու քաղաքական մեծամասնության աշունը հարամելու որեւէ նպատակ չունի: 
   Փոխարենը, թեժ է վիճակը հենց ”քառյակի” ներսում. չորս ուժերի միջեւ առավել խորացել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ եղած տարաձայնությունները: Եվ այդ լարվածությունն է, որ սպառնում է քառյակի պառակտմանը:
   Դաշնակցականները նախօրեին արդեն իսկ հասցրել էին դժգոհել, նաեւ ակնարկել, թե ընդդիմադիր դաշտում կուսակցություններ կան, որ չեն ընդունում ՀՅԴ-ի յոթ կետերը, մերժում են սահմանադրության փոփոխությանն ու կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու գաղափարը, մինչդեռ ասում են՝ եկեք իրար հետ սերտորեն համագործակցենք միայն նրա համար, որ ընդդիմություն ենք: 
   
   Փաստորեն ստեղծվել է մի վիճակ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցում ընդդիմադիր քառյակի ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի եւ իշխող քաղաքական մեծամասնության դիրքորոշումներն ակնհայտորեն համընկնում են: Դրանից ամենեւին չսրտնեղելով՝ ՀՅԴ-ն, հակառակը, երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժին վայել կեցվածքով, հայտարարում է՝ հարկ է անցնել գործի, քանզի ստեղծվել է բարենպաստ դաշտ, եւ ՀՅԴ-ն պահը չի կորցնելու ու կյանքի է կոչելու իր համար սկզբունքային համարվող այս բարեփոխումը, ինչի մասին խոսել է տարիներ շարունակ: 

 Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը այս համակարգից սկսեցին նեղսրտել միայն այն ժամանակ, երբ այլեւս իշխանություն չէին, դժգոհեցին ու մոռացան, որ ներկայիս համակարգի կնքահայրը հենց իրենք են եղել: Մինչդեռ քաղաքական հասունությունը պահանջում է, որ կուսակցությունները վեր կանգնեն իրենց շահերից, գիտակցեն մի պարզ բան՝ երկիրը պետք է տանել ոչ թե այն ուղղությամբ, որից կշահի որեւէ անձ կամ կուսակցություն, այլ միայն պետությունն ու ժողովուրդը: 
   Բնականաբար այս հարցում կարեւոր դերակատարում ունեն քաղաքական ուժերը, այդ թվում եւ իրեն ”խաղի կանոններ թելադրող” հռչակած խորհրդարանական «քառյակը»:
   Սակայն, պարզվում է, ՀՅԴ-ից բացի մյուս երեքը ոչ միայն խուսափում են սահմանադրական բարեփոխումերի շուրջ քաղաքական լուրջ բանավեճերից, այլեւ անգամ որեւէ հարց չեն ուզում լսել այդ մասին: Դրանում համոզվեցինք ինքներս. սահմանադրական բարեփոխման անունը լսելուն պես ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը հնարավորինս արագացրեց քայլերը դեպի սեփական աշխատասենյակ՝ փակվելով դռների հետեւում, իսկ Ստեփան Մարգարյանը կարճ արձագանքեց. ”Մենք չենք պատասխանում”: 
   Եվ սա այն քաղաքական ուժն է, որը 2012-ին համոզված էր, որ քաղաքական մենաշնորհի վերացման, պատասխանատվության զգալի բարձրացման, արատավոր երեւույթները մեկընդմիշտ լուծելու համար պետք է գնալ սահմանադրական բարփոխման ու կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման ճանապարհով: 

 …  Այստեղից էլ ծնվում է մտահոգությունը. ”Արդյոք սա չի՞ նշանակում՝ թողեք մի քիչ ես նստեմ էդ աթոռին, վայելենք, հետո աթոռը կհանեք”: Ստացվում է, մարդիկ ոչ թե ուզում են համակարգ փոխել, այլ ընդամենը անձանց՝ առաջնորդվելով հայտնի սկզբունքով՝ ”ներկաները լավը չեն, թող գնան, որ մենք գանք”: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
   
   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ