09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ընդամենը 4 ամիս աշխատելուց հետո Կոտայքի նորանշանակ մարզպետն արձակուրդ է գնացել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն իր պաշտոնավարման պահից ի վեր՝ 4 ամիս, օրնիբուն, տքնաջան աշխատում է, գրեթե ամեն օր այցելելով համայնքներ, ծանոթանալով “դրանց խնդիրներին, լինելով ուսումնական հաստատություններում, ինչպես նաև հետ չմնալով ոչ մի տոնակատարությունից ու կերուխումից, որոնք իրականացվում են համայնքներում: 

“Այսքան “տանջալից” աշխատանքից հետո, բնականաբար, նրան հանգիստ է հասնում, և Արամ Հարությունյանը հիմա արձակուրդում է: Այս մասին մեզ հայտնեցին մարզպետարանից: Թե երբ կվերադառնա աշխատանքի, մարզպետի աշխատավայրում չգիտեն”,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ