03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորի եւ ԶԱԳՍ-ի վարիչի որդին չի բռնաբարել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մարիամ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Գործը քննվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Մարիամը 2014 թվականի հունվարի 8-ին, առավոտյան ժամը 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում հայտարարություն է տվել, թե Արման Գրիգորյանը “Սոչի Պլազա” հյուրանոցի սենյակում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա գաղտնի հափշտակել է իր դրամապանակն ու ոսկե շղթան:

2014 թվականի հունվարի 11-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Մարիամի հաղորդումն անմիջապես գրավել է նաեւ հասարակության ուշադրությունը, որովհետեւ սեռական ոտնձգության եւ հափշտակության համար Մարիամի կողմից մեղադրված Արման Գրիգորյանի հայրը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է, մայրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զագսի պետ Մարիամ Մինասյանը, իսկ ինքը՝ Արմանը, “Իմպերիա” ռեստորանային համալիրի սեփականատերն է:

2014 թվականի մայիսին մեղադրյալն ու տուժողը փոխատեղվել են: Մարիամը խոստովանական ցուցմունք է տվել, թե Արման Գրիգորյանի նկատմամբ սուտ մատնություն է կատարել՝ նրան մեղադրելով ծանր հանցագործության կատարման համար:
Մայիսի 7-ին արդեն քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին սուտ հաղորդում տալու փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Տուժողից մեղադրյալ դարձած Մարիամի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանում Մարիամ Մանուկյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ