27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Թոխմախի Մհերը որդուն ամուսնացնում է Բելաջիոյի Սերոժի դստեր հետ. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Մեր  տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կխնամիանան: Այս լուրի իսկությունը ճշտեցինք Մհեր Սեդրակյանից, ով ասաց` այո, նման բան կա: “Բայց ի՞նչ կապ ունի` էդպես է, թե չէ, ենթադրենք` այո: Մենք իրավունք չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու” ,-ասաց պատգամավորը եւ մեր պատասխանից, […]

Արտագաղթի պատճառը հոգեբանական է. Առավոտ

Հայաստանում ստեղծված “գաղջ մթնոլորտի” պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությանների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը:  Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերներով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, […]

Տիգրան Սարգսյանի համար ուշաթափվել է. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված.   –Պարոն Այվազյան, ասում էին` “վեշերը” հավաքե՜լ, գնում եք կառավարություն. ջրի նման գնում, ավազի նման դեռ մնում եք պառլամենտում: -Դրա համար պետք է Վարդան Այվազյանին հարցնեք, թե Վարդան Այվազյանն ի՞նչ է անում, ոչ թե թերթերում գրածը կարդաք: –Բայց ուզում էիք, չէ՞, գնալ: -Որտեղի՞ց վերցրիք: –Դե որ ամեն զինվոր գեներալ պետք է դառնա: -Իա՜, հիմա, Ձեր կարծիքով, […]

“Պերեբարշիլ, բրատան”. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի վերջին հայտարարությունները, որով նա արեւմտյան կողմնորոշում ունեցող հասարակական կազմակերպություններին “սեպ խրող” էր անվանել եւ կոչ արել “չեզոքացնել” նրանց, ռուսաստանյան կողմում եւս անարձագանք չեն մնացել։  Ռուսաստանյան ԱԳՆ-ից վերջինիս ասել են. “Պերեբարշիլ, բրատան”։   Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ինչպե՞ս են նշանակվում պաշտոններում. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. Ամեն անգամ, երբ սկսվում են լուրջ կադրային փոփոխություններ, ինչպես դա տեղի է ունենում մեզանում այսօր, օրակարգային է դառնում այս կամ այն պաշտոնների հավակնորդների պրոֆեսիոնալիզմի խնդիրը։ Դա ընդհանրապես պետության կառավարման կարեւորագույն նախադրյալներից է։     Հաճախ մարդկանց պրոֆեսիոնալիզմ են վերագրում ամենակամայական կերպով։ Ինչպես այն եպիսկոպոսը, որը դիմեց այծյամի ազդրին “Քեզ ծածա՛ն եմ կարգում” […]

Դիվանագիտության փոխարեն` հաթաթա՞. Իրատես de facto

 Ըստ “Իրատես de facto”-ի, 2013-ի դեկտեմբերի վերջերին հայաստանյան հասարակական կազմակերպություններն անչափ լուրջ ներարկումներ են ստացել Արեւմուտքից. ԵՄ-ն այդ կազմակերպություններին առաջիկա “պայքարի” համար տրամադրել է 42 միլիոն եվրո, ԱՄՆ-ը` 60 միլիոն դոլար` երկամյա ծրագրեր իրականացնելու համար: Սա խորապես անհանգստացրել է երբեք “ձեռքը ջեբը չտանող” Ռուսաստանին ու երբեմն-երբեմն այդ կազմակերպությունների համար ձեռքը ջեբը տանող հայաստանյան իշխանություններին: Ոմանք […]

Կալանավորված Իսոյին հայտնեցին հոր մահվան լուրը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, 2014 թ. հունվարի 27-ին Սարյան փողոցում սպանված քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում։ Վերջերս գործի քննությունը ոստիկանությունից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայություն։ Թերթը հիշեցնում է,  որ այս գործով կալանավորված են “Դուքենդո”  ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը եւ սպանված Արթուր Սաֆարյանի սանիկ՝ Տիգրան Ասատրյանը։ Ապրիլի 22-ին […]

Մի պաշտոնյա եւս լքեց ՕԵԿ-ը. Առավոտ

“Առավոտ”-ի տեղեկություններով, օրերս “Օրինաց երկիր” կուսակցության անդամ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Անուշավան Այվազյանը լքել է ՕԵԿ շարքերը: ՕԵԿ-ից Անուշավան Այվազյանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել է կուսակցական ժողովում: Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատեց նաեւ պարոն Այվազյանը, որը շարունակում է զբաղեցնել քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Իրանական գազը “չերեզ” Հայաստան. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա. այս մասին նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին։ Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքագործության նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկը մեծանում է, եւ Իրանը կարող է կարեւոր դեր խաղալ էներգակիրներ մատակարարելու հարցում։  Մանրամասները […]

Զանգահարել է, բայց… Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, գրեթե վարչապետական լիազորություններ ունեցող Դավիթ Հարությունյանը 2 օր առաջ զանգահարել է Աժ խմբակցություններին, խնդրել, որ առաջարկություններ ներկայացնեն՝ կառավարության նոր ծրագրի մեջ դրանք ներառելու համար։ Եվ տվել է 5-օրյա ժամկետ։ Մեր տեղեկություններով, խմբակցությունների մեծ մասը չի պատրաստվում առաջարկություններ ներկայացնել, որովհետեւ վստահ են, որ դրանով կառավարությունը “թակարդ” է լարում իրենց դեմ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված